Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

21 մլն դրամ` հդեհից տուժած ընտանիքներին

21 մլն դրամ` հդեհից տուժած ընտանիքներին
12.12.2013 | 16:45

Լոռու մարզի Գուգարք համայնքում 2013թ. նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքների բնակարանային պայմաններն անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով բարելավելու նպատակով կառավարությունը Լոռու մարզպետարանին հատկացրել է 21 մլն դրամ: Որոշումը կայացվել է այսօր` կառավարոթյան նիստում:

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ