ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աշոտ Խուդոյանի հուսահատությունը կարող է այլ ընթացք ստանալ

Աշոտ Խուդոյանի հուսահատությունը կարող է այլ ընթացք ստանալ
12.11.2013 | 15:36

Այսօր ոստիկանները Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ով բերանը կարել և հացադուլի հայտարարությամբ նստել էր նախագահականի դիմաց, բռնի նստեցրել են շտապօգնության մեքենան և տարել: Աշոտ Խուդոյանը բողոքում է անօրինականությունների դեմ, որոնք իր ներկայացմամբ թույլ են տրվել դատարանի և կադաստրի կողմից` իր պապի կտակի հետ կապված: Խուդոյանի հետ եղել է նաև նրա ութ տարեկան դուստրը: Անշուշտ, ոստիկանները սեփական նախաձեռնությամբ չեն մարդուն հեռացրել նախագահականի դիմացից, այլ հրահանգով: Իսկ հրահանգողներն էլ, մարդու խնդրի կարգավորման համար միջոցներ ձեռնարկելու փոխարեն, հարցը լուծել են նրան Բաղրամյան 26-ի դիմացից «մաքրելով»: Աշոտ Խուդոյանը ավելի վաղ հայտարարել էր, թե կտրելու է իր երակները: Սա հուսահատ մարդու հայտարարություն է, ով, այլևս ելք չտեսնելով օրինական ճանապարհով խնդրին լուծում տալուն, դիմում է ծայրահեղ միջոցի` ուշադրություն գրավելու համար: Իսկ եթե նա իսկապես դիմի այդ հուսահատ քայլին, ո՞վ է պատասխանատվություն կրելու: Աշոտ Խուդոյանը, փաստորեն, մեղադրել է պետական կառույցներին փաստաթուղթ կեղծելու մեջ: Ո՞վ պետք է պարզի` Աշոտ Խուդոյանի մեղադրանքները հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ