ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իվանիշվիլու կարծիքով վրաստանցի հայերը Վրաստանի հետ կապ չունեն

Իվանիշվիլու կարծիքով վրաստանցի հայերը Վրաստանի հետ կապ չունեն
17.10.2013 | 15:30

Այսօր Վրաստանում գործող «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը Վրաստանի դրոշով բողոքի ակցիա է իրականացրել Վրաստանի կառավարական շենքի մոտ: Ստեփանյանի այս քայլը կապված է եղել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` հայերի վերաբերյալ արված վերջին հայտարարության հետ: Վրաստանի վարչապետը օրերս Ախալքալաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է` «Վրաստանը նաև իր պրոբլեմները ունի: Մենք տարածքներ ենք կորցրել: Պրոբլեմներ կան և ձեր երկրում, որտեղից եք դուք ծնունդով: Հուսով եմ` մենք միասին դա կհաղթահարենք»: Առնոլդ Ստեփանյանը հայտարարել է, թե Վրաստանի տարածքում բնակվող հայերը ծնվել են Վրաստանում և Վրաստանի քաղաքացի են: Նա ցանկացել է, որ Իվանիշվիլին պատուհանից տեսնի իրեն` Վրաստանի դրոշը ձեռքին և հասկանա, թե որն է իր երկիրը: Ենթադրում ենք, որ Վրաստանի էթնիկ հայ քաղաքացիների ծագման մասին չծավալվելով, Առնոլդ Ստեփանյանը չի ցանկացել սրել հարաբերությունները Վրաստանի իշխանությունների և ազգությամբ հայ վրաստանցիների միջև: Հակառակ պարագայում դժվարանում ենք հավատալ, թե Ստեփանյանը չուներ հիմնավորում վրաստանաբնակ հայերի պատմական ծագման մասին: Նա ասել է. «Հուսով եմ` էթնիկ ոչ վրացու կամ ոչ էթնիկ վրացու ձեռքի դրոշի մասին հիշողությունը նրան կօգնեն ձեռնպահ մնալ ոչ կոռեկտ արտահայտություններից, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում Վրաստանի բնակչության համախմբմանը»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ