Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերն ունեն զարգացման հեռանկարներ

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերն ունեն զարգացման հեռանկարներ
09.07.2013 | 16:12

Հուլիսի 9-ին Երևանում տեղի ունեցավ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, որի համանախագահներն էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար ԳագիկԲեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը:

Նիստի աշխատանքներին մասնակցում էին հայ և ռումինական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի բացման խոսքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերն ունեն զարգացման հեռանկարներ:

«Ցանկացած հայ ընտանիքի հայտնի է ռումինական կահույքագործությունը և գյուղատնտեսական արտադրանքը: Սակայն պետք է նշեմ, որ վերջինտարիներին, չնայած մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, առևտրատնտեսականհամագործակցությունը զարգանում է ոչ կայուն ռիթմով, և երկկողմ առևտրի ցուցանիշերը գտնվում են բավականին ցածր մակարդակի վրա: Համոզված եմ, որայսօրվա նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն կունենան մեր երկու բարեկամական պետությունների միջևտնտեսական և մշակութային համագործակցության որակական նոր մակարդակի բարձրացման գործում»,-ընդգծեց նախարարը:

Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը համաձայնելով Գագիկ Բեգլարյանի հետ նշեց, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացումը կնպաստի հայ-ռումինական միջպետական կապերի էլ ավելի ամրապնդմանը: Նրա խոսքով՝ պետք է նախևառաջ օգտագործել այն ավանդական կապերը, որոնք պատմության ընթացքում ձևավորվել են ռումին և հայ ժողովուրդների միջև:

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստինպատակն է՝ նպաստելու երկու երկրների կառավարությունների միջև երկարաժամկետ և տնտեսապես փոխշահավետհամագործակցության հաստատմանը, ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը տրանսպորտի, արդյունաբերության,էներգետիկայի, գյուղատնտեսության, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության, փոքր և միջին ձեռնարկատիրության,զբոսաշրջության բնագավառներում, ինչպես նաև՝ առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ,երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում:

Համագործակցություն է ստեղծվել երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև, ներկայացվել են ՀՀ ներդրումայինհնարավորությունները։

Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդնիստի ավարտին նիստի համանախագահներ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը ստորագրեցին համատեղ Արձանագրություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ