Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Չիլիում բողոքում են վճարովի կրթության դեմ

Չիլիում բողոքում են վճարովի կրթության դեմ
09.05.2013 | 12:35

Չիլիում բողոքի հերթական ալիքն է բռնկվել վճարովի կրթության դեմ։ Տասնյակ հազարավոր ուսանողներ երթեր են կազմակերպել երկրի խոշոր քաղաքներում։ Մայրաքաղաք Սանտիագոյում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։ Ցուցարարները իրավապահների վրա են նետել հրավառ նյութերով շշեր, վերջիններս պատասխանել են ջրանետ սարքերով և արցունքաբեր գազով։ Ոստիկանության գնահատականներով՝ Սանտիագոյի փողոցներ է դուրս եկել մոտ 37 հազար մարդ, սակայն կազմակերպիչները վստահեցնում են, որ նրանց թիվը գերազանցում է 80 հազարը։

Դիտվել է՝ 3605

Մեկնաբանություններ