ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ծառուկյանի «մոզգովոյ ցենտրները»

Ծառուկյանի  «մոզգովոյ ցենտրները»
09.10.2012 | 13:06

Չնայած պնդումին, որ Ծառուկյանի «վրա» աշխատում են վերլուծաբանների լուրջ խմբեր, որ «ԿԳԲ»-ի «յոթի» «մոզգ»-տղերքն իրենց գործը թողել, ինչքան ժամանակ է` ծառայում են «հայրենիքին»` ի դեմս Ծառուկյանի, որովհետև Ծառուկյանը շա՜տ լավ է վարձատրում նրանց, այնուհանդերձ, Ծառուկյանն ու իր քաղաքական ուժը մշտապես տառապել են ասելիքի դեֆիցիտից, ինչն էլ «մոզգովոյ ցենտրի» նույն տղերքը փորձել են ներկայացնել, որպես «օ՜, Բենամուքի»:
«Վերջին դաս» պրիմիտիվ ֆրազոլոգիան նույն այդ կոնտեքստում էր: Օրվա «նոու-հաուն» Ֆաինա Կապլանի ոճով հնչեցված «վերջնագիրն» էր` ԲՀԿ-ն բոյկոտի է ելնում Հայաստանն ի վեր: Անկեղծ լինենք. եզակի անգամ «յոթի» տղերքը «պերեստարալիս» և ահագին հաջող: Նախ, այո, եթե ՀՀԿ-ում վեց հոգի «գտնվեց», որ դեմ քվեարկեց Օսկանյանի միջնորդագրին, եթե չչափազանցենք, ԲՀԿ-ի քվեարկելու դեպքում կողմ էր քվեարկելու ողջ թիմը` մասնակի բացառությամբ, որովհետև, որքան էլ չխոսվի, այնուհանդերձ, ռուսական «առաջին» աղբյուրներից է մեզ հայտնի, որ Օսկանյանին խաղից հանելը ռուսական իդեա-ֆիքսերից էր, որը նաև Ս. Սարգսյանին էր ձեռնտու: Եվ Ծառուկյանի բացակայությունը ոչ այնքան Սերժ Սարգսյանին դուր գալու (հասկանալի է, չէ՞, քանի հոգի ԲՀԿ-ում Ս. Սարգսյանի հրահանգով կողմ կքվեարկեր, եթե Սերժը ցանկանար ու հրահանգ տար, որն էլ իր հերթին կնշանակեր քանդուքարափ անել ԲՀԿ-ն, ինչն այս պահին Սերժ Սարգսյանին հեչ ձեռնտու չէ, նրան պետք է «չաղ-ուրախ-բախտավոր» ԲՀԿ), և ուրեմն` բոյկոտը ոչ այնքան «նախագահ ջանին» «սիրուն աչուկներ» անելու մտասևեռումից էր բխել, որքան որ ռուսիստական ուժը չէր կարող «ոչ» ասել իր «մորը»` Ռուսիային, դեմ քվեարկելով դատախազի, իսկ իրականում ԱԱԾ-ի միջնորդությանը: ՈՒ սա նույն «յոթի» տղեքը փայլուն գիտեն:
Բնությունից ինքնապաշտպանության հզոր «մախով» օժտված Ծառուկյանն այդ նիստին` ահարկու, իրեն խփող բացակայությամբ, թիմի բոյկոտի տաբելով լիքը պրագմատիկ հարցեր լուծեց, իր հետ տանելով «ողջը»` Օսկանյանին ու Քոչարյանին թողնելով «թագավորել ավերակաց» վրա: Բանն այն է, որ, բացի Ռուսաստանին և Սերժին դուր գալուց, նա դո՜ւր եկավ… նաև Տիգրան Սարգսյանին: Որքան էլ պարադոքսալ է:
«Կապլանական» ոչ մի կրակոց կառավարության ուղղությամբ: Ոչ մի անվստահություն առողջապահության, քաղաքաշինության, սոցապ, այլևս պետեկամուտների ոլորտն «իր «անձնական» հսկողության տակ դրած», նախագահից մինչև վերջ գնալու քարտ-բլանշ ստացած, «փիս»` «մենշևիկ» կառավարության նկատմամբ: «Բոլշևիկ» ԲՀԿ-ի կողմից (էս որ ասում ենք` նկատի ունենք «մենշը» և «բոլշը»` շատն ու քիչը. ասել է` հինգ հարյուր հազարից «բոլշը» ԲՀԿ ձայները):
Պարտիան դեռ բա՞ց է, ասում եք: Խորհրդարան համառորեն «չայցելած», պատգամավորական դույզն-ինչ գործունեություն չծավալած (հիվանդության թերթի՞կ է ներկայացրել. հիշենք, որ նիստերի կեսից ավելիին անհարգելի բացակայած պատգամավորը կարող է և մանդատից զրկվել. էս մեկն արդեն ոչ թե դատախազի, այլ Հովհաննես Ա-ի սուրբ և «ճգնակյաց» պարտականությունը կլինի), Ծառուկյանի գլխավորությամբ, առաջիկայում կդադարեցնի բոյկոտը, ասում եք, կներկայանա քառօրյայի՞ն և ուժեղ անվստահություն կհայտնի՞ կառավարությանն ու բյուջեին` հրաժարական պարտադրելով կառավարությանը:
Թույլ տանք մեզ նոստրադամուսվել (ներող, Գրիգորիչ, հացդ կտրում ենք). ըստ ամենայնի` ԲՀԿ բոյկոտը կշարունակվի: Քանի դեռ Ծառուկյանը չի որոշել (իսկ առավել ստույգ` նրան չի ասվել)` քո՞ւնն է տանում, թե՞ սոված է. այն է` պաշտպանո՞ւմ է «գործող նախագահի թեկնածությունը», թե՞ ինքն է այդ թեկնածուն:
Իսկ նման բաները նրան ասվում են վերջին գիշերը` քունը տանելուց վայրկյաններ առաջ… ինչպես եղավ կոալիցիա «չմտնելու» ժամանակ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ