30.01.2018|
08:37
1930-ականներին, երբ սկսվեցին Սևանից ջրի աննախադեպ մեծ ծավալներով հարկադրաբար բացթողումներն էներգետիկ և ոռոգման նպատակներով, թերևս շատ քչերն էին պատկերացնում, թե ինչպիսի աղետալի ապագա է սպասում լճին կարճ ժամանակ անց։ Նախնական ծրագրով լճից պետք է բաց թողնվեր տարեկան մոտ 1 միլիարդ խմ ջուր՝ 6 անգամ կրճատելով լճի հայելու մակերեսը, որի իրականացումը հանգեցնելու էր նրա մակարդակի իջեցմանը 50 մետրով։