29.01.2014|
12:44
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը ժամանակավորապես դադարեցվեց, բայց ասել, որ խնդիրը լուծված է, ճիշտ չէ:
Կան մարդիկ, որոնք հաղթանակ են տոնում` մտածելով, որ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումը` սառեցնել օրենքը մինչև մարտի 28-ը, լուրջ քայլ է: Սակայն արդյո՞ք դա քաղաքական առումով ձեռքբերում է, կարծում ենք, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է: