-
03.10.2014|
16:33
Այսօր Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառով հանդես եկավ նաև փաստաբան Ռուբեն Սարգսյանը:
-
03.10.2014|
15:17
Շանթ Հարությունյանի և նրա համախոհների այսօրվա դատական նիստն էլ, ձևավորված ավանդույթի համաձայն, սկսեց բավականին ուշացումով: Իսկ դրսում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև բողոքի ակցիա էին անում քաղբանտարկյալների համախոհները:
-
03.10.2014|
12:29
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին կմասնակցի ոչ թե 13, այլ 12 հավակնորդ:
-
03.10.2014|
12:27
Փարիզի իրավապահները վերսկսել են 1989-ին Մոսկվայում անհետացած ֆրանսահայ կոլեկցիոներ Կարիկ Պասմաճյանի գործի հետաքննությունը: Վերջերս Մոսկվա են ժամանել ֆրանսիացի քննիչներ:
-
01.10.2014|
17:52
Ռուսաստանում կալանքի տակ գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի խնդիրը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովայի հատուկ ուշադրության կենտրոնում է: Այս մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել են Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:
-
01.10.2014|
17:05
Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համար դատարանից չի ակնկալում ո՛չ արդարացման վճիռ, ո՛չ էլ ավելի մեղմ պատիժ:
-
01.10.2014|
15:03
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով նշանակված դատական նիստը: Պատճառն այն էր, որ ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ ինքը չունի իր շահերը ներկայացնող պաշտպան և պահանջեց գործում ներգրավել հանրային պաշտպանի:
-
01.10.2014|
12:17
Իսպանիայի Սահմանադրական դատարանը 5 ամսով կասեցրել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը, որը նախատեսվում էր նոյեմբերի 9-ին:
-
30.09.2014|
16:55
Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարությունը: Այդ օրը ճառերով հանդես կգան պաշտպանները:
-
28.09.2014|
13:05
Ըստ ombuds.am կայքի՝ Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը երեկ օմբուդսմենի գրասենյակում ընդունել է մի խումբ առևտրականների: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր փոփոխության վերաբերյալ, ինչի մասին դիմում-բողոք էին ներկայացրել պաշտպանին: