11.02.2014|
11:52
Ամեն օրվա և տոն օրվա հագուստները տարբեր են, բայց ինչպես էլ հանդերձավորվես՝ դու դու ես: ՈՒ ամեն օր դու նույն անելիքն ունես ի վերջո՝ ապրել, որքան էլ տարբեր լինեն ծրագրերդ ու գործողություններդ: Իրականության ու ցանկության միջև անձեռնմխելի մի տարածք կա, որտեղ ապրում է գրականությունը, արվեստն ընդհանրապես, որ ստեղծվում-ստեղծվում ու դառնում է մշակույթ, որպեսզի փոխի քո իրականությունն ու քո երազները: