25.02.2014|
11:31
Սա մեր արևն է, մեր ժամանակը: Արևը նշանակում է կյանք, էություն: Թռչունները ժամանակն են պահում, զանգակները հուշում են, որ ժամանակն անդադար անցնում է: Կտավին նայելիս հասկանում ես, որ եթե կյանքը սկսվում է, ուրեմն պետք է նաև վերջանա: «Սա առասպել չէ, մենք գիտենք, որ ծնվում ու մահանում ենք,-ասում է ֆրանսահայ գեղանկարիչ ՄԱՐՏԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ:- Կտավում պատկերված սլաքները հիշեցնում են, թե կյանքի որ հատվածում ենք, նայած տարիքին: Զանգակներն ասում են` ճիշտ ապրեք ձեր կյանքի ժամանակը, ամեն սլաք կարող է վերջինը լինել»: