ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ. «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը»

    Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ. «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը»

    22.04.2013| 13:58
    Առաջարկում ենք կարդալ Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԻ «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը»:
  • Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին

    Տիգրան Սարգսյանի խոսքը՝ «Հայերենն իմ սրտում է» համահայկական համաժողովին

    22.04.2013| 13:02
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:
  • Թուրքերը և թուրքերը

    Թուրքերը և թուրքերը

    22.04.2013| 12:09
    Թուրքական «Demokrat Haber» կայքը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղը հայոց ցեղասպանության հիշատակը հարգելու միջոցառումների ծրագիր է կազմել: Ապրիլի 23-ին կազմակերպության դահլիճում ցուցահանդես է բացվելու, 24-ին` կայցելեն Ֆայիք Ալի բեյի գերեզմանին, որ 1915 թ. չէր կատարել կառավարության հրահանգը, չէր տեղահանել Քութահյայի նահանգի հայերին, չէր պարտադրել կրոնափոխություն, այլ փորձել էր պաշտպանել իր նահանգի հայ համայնքին:
  • Հանդիպում օտարերկրյա գրողների հետ

    Հանդիպում օտարերկրյա գրողների հետ

    21.04.2013| 16:03
    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում կազմակերպված «Ի սկբանե էր բանն» պոեզիայի միջազգային առաջին փառատոնին մասնակից օտարերկրյա գրողների պատվիրակության անդամների հետ:
  • Այլիսլին խեղաթյուրե՞լ է փաստերը

    Այլիսլին խեղաթյուրե՞լ է փաստերը

    20.04.2013| 18:33
    Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի աղմկահարույց «Քարե երազներ» վեպում կան պատմա-վավերագրական փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, որոնք նույնությամբ տեղ են գտել վեպի հայերեն թարգմանված տարբերակներում։ Այս մասին այսօր «Սլաք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը։ Գիրքը թարգմանվել և թարգմանվում է հախուռն կերպով: Կան երեք առանձին հրատարակություններ` գրքի տեսքով, որոնք արդեն վաճառքի են: Վեպը լույս է տեսել նաև մամուլում` թերթային տարբերակով:
  • «Ես իմ իրականությունն եմ նկարում. իմ նկարները ես եմ»

    «Ես իմ իրականությունն եմ նկարում. իմ նկարները ես եմ»

    19.04.2013| 15:58
    Նկարիչների միության ցուցասրահում բացվել է վաստակավոր նկարիչ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ (ԹԱԹՈՍ) 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Ներկայացված 70 կտավների մեծ մասը հանրության դատին է հանձնվում առաջին անգամ: Կարծես մեր ժամանակը, կյանքն իր վայրիվերումներով ամենևին իրենց անդրադարձը չեն գտնում Հրանտ Թադևոսյանի աշխարհում: Նկարչի մեկը մյուսին չկրկնող կտավները մեկ ընդհանրություն ունեն` միշտ լուսավոր են: Ցուցահանդեսին ներկա էր երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը: Մեր այս դիտարկմանը նա համամիտ էր:
  • Հայ երիտասարդների  հաղթանակը Մալթայում

    Հայ երիտասարդների հաղթանակը Մալթայում

    19.04.2013| 12:47
    Իր գեղեցկությամբ ու դիրքով Միջերկրական ծովի մարգարիտ Մալթան դարեր շարունակ եղել է շատերի երազանքի առարկա: Սկսած փյունիկեցիներից, հնագույն այդ կղզյակին ձգտել են տիրանալ արաբները, օսմանցիները, ֆրանսիացիները, անգլիացիները և այլք: 2013 թվականին Մալթան «նվաճողների» թիվն ավելացավ ևս մեկով` հայերով, որոնք նվաճեցին ոչ թե զենքով, այլ արվեստով: Նկատի ունենք սույն թվի ապրիլի 2-6-ին կայացած երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթը: Հայտնի է, որ հայ-մալթական առնչությունները սկզբնավորվել են դեռևս Կիլիկյան թագավորության ժամանակներում: Կիլիկիայում 12-րդ դարից մալթացիներին տրամադրել էին հողեր, ամրոցներ: Մալթայի ասպետական օրդենը Կիլիկիայում գոյություն ունեցավ մինչև 1375 թ.: Թագավորության անկումից հետո հայերի մի մասը տեղափոխվեց Մալթա:
  • «Ոչ բոլոր հարուստ ընտանիքների զավակներն են, որ կարող են սովորել «ԱՅԲ»-ում»

    «Ոչ բոլոր հարուստ ընտանիքների զավակներն են, որ կարող են սովորել «ԱՅԲ»-ում»

    19.04.2013| 12:39
    Ընդհանրապես, գիտելիքները սերտելն ու դրանք վերարտադրելը, մեծ հաշվով, ոչինչ չեն տա այն մարդուն, ով չունի ստեղծագործական միտք, բնական տրամաբանություն, և ձեռք բերած գիտելիքներն էլ չեն դիտարկվում որպես միջոց մտքի թռիչքն ապահովելու համար: Մի խոսքով, ինչպես ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Մոնտենն էր ասում, բանականության ամենամեծ ձեռքբերումը ապրել գիտենալն է և բնավ ո՛չ այն ամենը, ինչ սովորել ես այստեղ-այնտեղ, տարբեր ժամանակների մեջ ու սիրով պահ ես տվել հիշողությանդ: Հավանաբար սա այն է, ինչ մենք անվանում ենք բնական խելք, իմաստնություն, որը ձեռքբերովի է այնքանով, որքանով գիտելիքները ծառայեցվում են նրա՝ նորանոր շերտերը բացահայտելուն:
  • «Եթե թուրքը Անիի մայր տաճարը ավերի, մենք իրավունք ունե՞նք խառնվելու, թե՞ ոչ»

    «Եթե թուրքը Անիի մայր տաճարը ավերի, մենք իրավունք ունե՞նք խառնվելու, թե՞ ոչ»

    19.04.2013| 12:32
    Լեռնային Ղարաբաղի Գանձասարի եկեղեցու պարսպի երեսպատումը շարունակվում է: Աղմկահարույց այս գործընթացը կյանքի է կոչվել ծնունդով արցախցի, ռուսաստանաբնակ բարերար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ և միջոցներով:
  • «Մենք վարում ենք լայնածավալ  կինոքաղաքականություն»

    «Մենք վարում ենք լայնածավալ կինոքաղաքականություն»

    19.04.2013| 12:28
    «Իրատես de facto»-ի հյուրն է կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նա վերջերս ավարտել է մի նոր ֆիլմ, և մեր զրույցը վերաբերում է այդ կինոգործին, մասամբ նաև՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: