ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Կորած հայեր...

    Կորած հայեր...

    07.05.2013| 12:04
    Ցեղասպանության հուշարձանի ճանապարհին, 100 հազարավոր հայերի թափորում հանդիպեցի ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրութան ինստիտուտի գիտաշխատող, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ: Ամբողջ աշխարհի հայերը ապրիլի 24-ին նշում են Ցեղասպանության տարելիցը, հետաքրքրվեցի` ինչպե՞ս են այդ օրը դիմավորում Թուրքիայի հայերը:
  • «Եթե Փակ շուկայի շենքն են քանդում, ապա բողոքելու իմաստը չեմ տեսնում»

    «Եթե Փակ շուկայի շենքն են քանդում, ապա բողոքելու իմաստը չեմ տեսնում»

    07.05.2013| 11:56
    Լրանում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակը: Փորձեցինք ճշտել` ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում այս առիթով: Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ միջազգային չափանիշներով տարին հոբելյանական չէ, մեծ հանդիսություններ կազմակերպելու մտադրություն չունեն:
  • ԹԱՎՐԵ. Լետիցիայի ընտրությունը

    ԹԱՎՐԵ. Լետիցիայի ընտրությունը

    07.05.2013| 00:15
    Ֆրանսիական բանտերից քչերին է հաջողվում փախուստ իրականացնել, բայց իմ ու Գասպարի բախտը մի օր բերեց: Այդ օրը կալանավորների բողոքի ալիքը բանտախցերի գերբեռնվածության դեմ սկսել էր անկառավարելի դառնալ։ Դրսից խրախուսող ցուցարարների վառած անվադողերի ծուխն արդեն երկինք էր հասել։
  • Նվիրվում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850-ամյակին

    Նվիրվում է Փարիզի Աստվածամոր Տաճարի 850-ամյակին

    06.05.2013| 16:12
    Մայիսի 6-ը հայտարարված է Երգեհոնի համաշխարհային օր: Այդ օրը բոլոր հինգ մայր ցամաքների հոգևոր և համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում կկայանա 850 համերգ, որոնց ընթացքում կհնչեն են Փարիզի Աստվածամոր տաճարում տարբեր դարերում ստեղծված և հնչած ստեղծագործություններ:
  • Հայտարարվել է «Քաղաքը ջազ է երգում» խորագրով մրցույթ

    Հայտարարվել է «Քաղաքը ջազ է երգում» խորագրով մրցույթ

    06.05.2013| 14:59
    Ջազի սիրահարների կարող են տեսագրել կամ ձայնագրել իրենց ջազային կատարումը և ուղարկել armenianjazz.am կայքի էլեկտրոնային հասցեին: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, տեսանյութերն ու ձայնագրությունները կարող են լինել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` սիրողական:
  • Մանսուրյանական երեկո «Մեցցո» ակումբում

    Մանսուրյանական երեկո «Մեցցո» ակումբում

    06.05.2013| 13:43
    Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկո կանցկացվի «Մեցցո» երաժշտական ակումբում: Մայիսի 7-ին կայանալիք երեկոյին կմասնակցեն Տիգրան Մանսուրյանը (դաշնամուր), Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ):
  • Այոմին  կոչ կանի քվեարկել Հայաստանի ու «Դորիանսի» օգտին

    Այոմին կոչ կանի քվեարկել Հայաստանի ու «Դորիանսի» օգտին

    04.05.2013| 11:26
    Եվս տասը օր, և «Դորիանսը» Եվրատեսիլյան բեմում կներկայացնի Հայաստանը: Շքեղ համերգին ավելորդ շքեղություններ չեն լինի: Պարն ու բեմադրությունը ծրագրված չեն: Գոռ Սուջյանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում` 11-րդը: Այս տարի ավանդական քարոզչական հյուրախաղերին փոխարինելու են ցանցային PR արշավները:
  • Օր երրորդ` Սիոն լեռան վրա

    Օր երրորդ` Սիոն լեռան վրա

    03.05.2013| 12:38
    Խոստովանեմ ի սկզբանե՝ գողություն եմ արել: Ձիթենյաց այգում: Ամբողջ երեք ճյուղ, որովհետև ես մնում եմ բարբարոս, որ կարիք ունի քաղաքակրթության: Խոստովանեմ՝ մեղք եմ գործել, ու՝ չեմ զղջում, որովհետև մարդը մնում է սենտիմենտալ կենդանի, որ կարիք ունի խորհրդանիշների ու խաղալիքների: Սա իբրև սկիզբ: Ի շարունակումն ասեմ, որ այս օրը Երուսաղեմում ուղղակի հրաշալի էր:
  • Նիկողայոս Նիկողոսյանի արվեստը` Շուշիից Երևան

    Նիկողայոս Նիկողոսյանի արվեստը` Շուշիից Երևան

    03.05.2013| 12:33
    Շուշիի նորաստեղծ արվեստի կենտրոնում այսօր կբացվի անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նիկողայոս Նիկողոսյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
  • «Սա մեր ուխտի  վերանորոգման օրն է»

    «Սա մեր ուխտի վերանորոգման օրն է»

    03.05.2013| 12:29
    Ապրիլի 24-ի երեկոյան հայ համայնքի առջև իր հյուրընկալ դռներն էր բացել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը, որտեղ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Մինչ միջոցառման մեկնարկը ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում ունեցավ Ազգային երեսփոխանների հետ: