ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Որ այս փոքրիկը չզրկվի աշխարհը տեսնելու լույսից

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Որ այս փոքրիկը չզրկվի աշխարհը տեսնելու լույսից
14.05.2013 | 02:49

Սիրելի ընկերներ, պահ է գալիս, երբ մարդ զգում է իր դիմացինի կարիքը, նրա օգնությունը, ջերմությունը կարող են շատ բան փոխել, նույնիսկ կյանք փրկել: Այսօր ես ու իմ լավ ընկերները միահամուռ ջանքերով Հյուսիսային պողոտայում կազմակերպեցինք դրամահավաք՝ օգնելու փոքրիկ Իգորին: Այս հրաշք բալիկի ծնողները 5 տարի շարունակ երեխա չէին ունենում, և ահա 2010 թվականին ծնվեց տան ուրախությունը: Հիմա Իգորի մի աչքը չի տեսնում, մյուսն էլ վատ վիճակում է: Խնդրում եմ բոլոր-բոլորիդ, յուրաքանչյուրիս 100 դրամն անգամ կարող է փրկել այս անուշիկ երեխայի աչքերի լույսը: Պետք է արտերկրում վիրահատություն կատարվի: Եկե՜ք օգնենք, որ այս փոքրիկը վաղը չզրկվի աշխարհը տեսնելու լույսից: Երեխային այսօր հայրը բերեց մեր դրամահավաքին: Երգեցինք, հավաքեցինք որոշակի գումար, բայց պետք է շարունակել: Ինչու չօգնենք... Սիրտս մղկտում էր, երբ նայում էի այդ երեխայի ուրախ դեմքին, իսկ հայրը, փոքրիկին կրծքին սեղմած, թաքուն արտասվում էր... Աստված պահապան այս հրաշքին: Նայե՜ք հոլովակը և արդեն կտեսնեք:

Հաշվեհամարը ՝

Converse bank
USA 19300 /426484450100
ՀՀ 19300 /426484450100 —

Դիտվել է՝ 2132

Մեկնաբանություններ