03.05.2013|
11:42
Հարցազրույցն իմն էր: Իր սենյակում էր, այն հյուրանոցում ուր նա ապրում էր, բայց հանդիպումը ես էի խնդրել` նպատակ ունենալով կայսերական այդ հետախույզից տեղեկություններ կորզելու Փոքր Ասիային ու Մերձավոր Արևելքին վերաբերող գործնական քաղաքականության մասին: Ես կարծում էի, թե ինքս եմ վարում խոսակցությունը, հետո միայն կռահեցի, ներքուստ ապշահար, որ նա էլ իր նպատակն էր ունեցել: