ՈՒկրաինական բանակը պատերազմի ամբողջ ընթացքում առաջին անգամ կարողացավ մարտական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Բնականաբար այս հաջողությունը կարծում եմ, որ խիստ ժամանակավոր է, և սահմանագծի մեկ այլ կետում Ռուսաստանը ավելի մեծ ու ռազմավարական տեսանկյունից ավելի կարևոր գործողություններ է իրականացնելու, ինչը ուկրաինական բանակի այս հաջողությունը կդարձնի անիմաստ և ժամանակավրեպ։
Բայց ես մեկ այլ դիտանկյունից հատկապես կցանկանայի խնդիրը դիտարկել։
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանի տարածք արտաքին ներխուժում է իրականացվում։ Մյուս կողմից Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ վարված ահաբեկչական և օկուպացիոն ռազմական ինտերվենցիայի արդյունքում Ռուսաստանում փոխվել էր վերաբերմունքը պարտված Հայաստանի և հայերի նկատմամբ։
Հիմա Ռուսաստանում հավանաբար կկարողանան զգալ, թե ինչ էր զգում Հայաստանի քաղաքացին պարտության ու թշնամական օկուպացիայի ենթարկվելով։
Վերադառնալով խնդրին, թե ինչքան կարող է ՈՒկրաինան զարգացնել իր հաջողությունները Կուրսկի շրջանում, կարծում եմ, որ սա ժամանակավոր հաջողություն է, որի բուն նպատակը բոլորովին այլ է, քան ներկայացվում է։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ