«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Երկիրը դարձրել են շառուփորձանքի թատերաբեմ

Երկիրը դարձրել են շառուփորձանքի թատերաբեմ
16.06.2024 | 09:16

Փոքր երկրները անկախ չեն լինում, լավագույն դեպքում լինում են շառից-փորձանքից հեռու: Մեր բախտը չի բերել, և մենք ստիպված ենք եղել ընտրություն կատարել շառի և փորձանքի միջև: Այժմ էլ մեր երկիրը դարձել է շառի և փորձանքի հակամարտության թատերաբեմ: Իշխող ոհմակը ոչ միայն ընտրություն է կատարել փորձանքի օգտին, ոչ միայն փորձանք է բերել և շարունակում է մեզ տանել նոր փորձանքների, այլ ինքը տեղով փորձանք է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ