«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ինչու՞ սովորել, եթե…

Ինչու՞ սովորել, եթե…
19.07.2023 | 20:31

Ընդունելության քննությունների արդյունքում, հայաստանյան բուհերում 350 անվճար և 8764 վճարովի տեղ թափուր է մնացել:

Ժամանակին, գոնե՝ նախկին ԽՍՀՄ տարածքում, ամենակրթված ազգաբնակչությունն այլևս կրթվել չի ցանկանում:

Ո՞վ է դրանում մեղավոր:

Նախկիննե՞րը;

Փաշինյան Նիկո՞լը:

Նախկինների օրոք հանրային ասպարեզում հայտնվեցին բազմաթիվ խայտառակ անձինք, որոնք երիտասարդների համար վատ օրինակ հանդիսացան:

Վերջիններս արդարացիորեն մտածում էին` եթե կարելի է առանց սովորելու «պատմափիլիսոփայության դոկտոր» դառնալ կամ ոստիկաններով տոտալ շրջափակված տարածքում թեկնածուական թեզ պաշտպանել, ապա ինչու՞ սովորել:

Փաշինյան Նիկոլի օրոք հանրային ասպարեզում հայտնվեցին ժեխերն ու շահախարդախները, որոնց առկայությունը երիտասարդներին ստիպեց հրաժարվել ուսումից:

Եթե կարելի է պետական բարձր պաշտոն ստանալ բացառապես Սորոս Ջորջի քվոտայով, եթե կարելի է մի քանի օրում օրենք փոխելով և այլ անձի աշխատություններն արտատպելով գիտական թեզ պաշտպանել բացառապես բուհի ռեկտոր դառնալու համար, ապա ինչու՞ սովորել:

Եվ, այսքանից հետո ի՞նչ կլիներ Հայաստանի հետ:

Եղավ այն, ինչ տեսնում ենք թվերով և փաստացի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5665

Մեկնաբանություններ