«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՈՒսուցման կազմակերպման խմբային եղանակից դեպի կոլեկտիվ եղանակ

ՈՒսուցման կազմակերպման խմբային  եղանակից դեպի կոլեկտիվ եղանակ
26.10.2012 | 12:18

Հոկտեմբերի 25-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ` «ՈՒսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։ Ատենախոսության թեման հաստատվել է հայկական պետական մանկավարժական համալսարանում։

«ՈՒսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» հետազոտության նպատակն է սահմանել ուսուցման կազմակերպման խմբային եղանակից կոլեկտիվ եղանակին անցնելու աստիճանական փուլերը և մշակել դրանց իրականացման մեթոդաբանական, տեսական, հայեցակարգային հիմքերը, պարզաբանել ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման հեռանկարները Հայաստանում։
Ատենախոսության մեջ նշվում է, որ ուսուցման կազմակերպման խմբային եղանակը, իր դաս-դասարանային և դասախոսություն-սեմինարային տարատեսակներով, սպառել է իրեն։ Առաջ է եկել կրթության կազմակերպման այլ եղանակի անցնելու անհրաժեշտություն, որը ենթադրում է բավականին լուրջ, արմատական, համակարգային փոփոխություններ և հատուկ մեթոդաբանություն։
Ըստ ատենախոսի՝ կրթության կազմակերպման նոր եղանակի կայացման համար անհրաժեշտ է ստեղծել նոր մանկավարժական իրողությունը ներկայացնող մի շարք տարածքներ: Դրանք ոչ թե փորձարկումների ու ստուգումների տարածքներ են, այլ առաջանցիկ կառուցումների և համակարգի համար առաջատար մանկավարժական կենտրոններ: Այս կենտրոնների իմաստը մանկավարժական հանրությանը մանկավարժական նոր իրողության ցուցադրումն է և մանկավարժական կադրերի համար այդ նոր իրողությունը վերապրելու և յուրացնելու հնարավորության ընձեռումը:
Դոկտորանտը կարծում է, որ ուսուցման կազմակերպման ներկա եղանակից հասարակության ու պետության պահանջներին համապատասխանող այլ եղանակի անցնելու գործընթացը կարող է իրականացվել միայն աստիճանաբար, նպատակաուղղված, գիտակցված և ընթացիկ իրավիճակի բնույթին համապատասխանող բարեփոխումների միջոցով։
Նշվում է, որ կոլեկտիվ ուսուցման սկզբունքները Հայաստանում լայնորեն կիրառվում են մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացներում, հատկապես այնպիսի հաստատությունների կողմից, ինչպիսիք են ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտը, գնահատման և թեստավորման կենտրոնը, «Հայաստանի սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
020 մասնագիտական խորհրդի անդամները, հայտնելով իրենց կարծիքը, նշում էին, որ ներկայացված հետազոտությունը Մանուկ Մկրտչյանի երկար տարիների մանկավարժական գիտահետազոտական աշխատանքի արգասիքն է։ Ըստ նրանց՝ Մանուկ Մկրտչյանը երջանիկ գիտնական է, քանի որ աշխատել և ստեղծագործել է տարբեր երկրներում (Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան) և իր նորարարություններն ամփոփելով՝ բերել է Հայաստան։ Նա առաջարկում է ինքնակազմակերպվող և ինքնազարգացող կոլեկտիվի գաղափարը։ Նա ներմուծում է անհատական կրթական ծրագրի հասկացությունը։ Մանուկ Մկրտչյանը մի շարք նոր հասկացություններ է ներմուծում, և հայկական մանկավարժական հանրությունը պետք է ժամանակ ունենա դրանք հավուր պատշաճի յուրացնելու համար։ Մանուկ Մկրտչյանը, լինելով կրթության տաղանդաշատ կազմակերպիչ, կարողացել է ստեղծել բազում այլընտրանքային կրթության օջախներ արտասահմանում և Հայաստանում։ Հայ իրականության մեջ եզակի մանկավարժներից է, ով ստեղծել է հեղինակային դպրոցներ՝ միաժամանակ լինելով հստակ ձևավորված գիտամանկավարժական մեթոդաբանական դպրոցների ներկայացուցիչ և գաղափարակիր։ Հայ մանկավարժական իրականության մեջ առաջին անգամ հետազոտողը հետազոտական փորձաքննությունն իրականացրել է տարբեր երկրներում։
Դոկտորական ատենախոսությունը բարձր գնահատվեց ինչպես պաշտոնական ընդդիմախոսների՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Վ. Ա. Բոլոտովի, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Մ. Ղազարյանի, այնպես էլ մասնագիտական խորհրդի անդամների կողմից։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Երկիր, որին վերապահված է  հանգստյան գոտու և ցիտրուսեղենի  աճեցման բազայի նախկին դերը
Երկիր, որին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը