-
15.03.2024|
09:13
Հայագիտության և հայ ազգագրության ու բանագիտության բնագավառի երևելի անուններից է ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ. գիտնական, բանագետ, բարբառագետ, հրապարակախոս, «Ձայն համշենական» թերթի հիմնադիր խմբագիր, ով երիտասարդ տարիքից նվիրվել է քրիստոնյա և բռնի կրոնափոխված համշենահայության ուսումնասիրությանը, նրա բանավոր մշակույթը փրկելու բանահավաքչական աշխատանքին: Բանարվեստի այդ եզակի նմուշների մի մասը ամփոփվել է
-
14.03.2024|
22:30
Ամպրոպամարտը կլռի հանկարծ,
օդը կխայտա շողերով ոսկի -
վիշապաքաղը կիջնի երկնքից՝
հրեղեն սուր ու տեգերը առած:
-
14.03.2024|
20:04
Թշնամու լեզուն դավի լեզու է`
նախճիրի կոչող, կամքեր բռնացող,
երկիր թալանող, սրբարան պղծող,
տներ ավերող, տաճար խորտակող...
-
14.03.2024|
12:44
Մեր տանը Շիրազի գիրքը երբեք գրադարակի մեջ չի եղել. միշտ մի տեղ դրված էր՝ սեղանին, պատուհանի գոգին, պահարանի վրա։ Եթե ես ուզում էի ձմռանը մի քիչ գարուն զգայի, կարդում էի Շիրազի «»Գարնանամուտը», ու մի քանի րոպեով գարուն էր գալիս...
-
14.03.2024|
11:01
Երևանում մեկը ինձ նվիրեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունների հատորյակը։ Այդ մեծ պոետի մասին ես դեռ վաղուց ահագին բան լսել էի։ Նրա մասին պատմել էր լիտվական գրականության մեծ բարեկամը՝ Գուրգեն Մահարին։ Չարենցը կարող էր ուղղակի փողոցի մեջտեղում ծունկի իջնել անծանոթ գեղեցկուհու առջև։
-
13.03.2024|
20:12
Դու` արև. փայլեցիր ու անցար,
Վառվեցիր, ջերմացրիր քո հրով,
Շողացիր, լույս տվիր, լույս դարձար,
Կիզվեցիր բոցավառ քո հրով...
-
13.03.2024|
16:00
Նա ծնվել էր Լիբանանի Տրիպոլի քաղաքում՝ 1935 թվականի մարտի 10-ին՝ Սփյուռքի բազմամյա մանկավարժ և հասարակական գործիչ Հարություն Պալյանի ընտանիքում։ 1946 թվականին նրանց ընտանիքը հայրենադարձվեց Հայաստան, և նրանց կյանքի այդ դրվագը ճակատագրի պարգև էր մի ամբողջ ազգի համար: Խորեն Պալյանը գերազանցությամբ ավարտեց Ս.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, 1955 թվականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվեց սարկավագ: Իսկ 1961 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվեց կուսակրոն քահանա։ 1962 թվականին Օշականում պաշտպանեց վարդապետական ավարտաճառ և ստացավ վարդապետական չորս աստիճաններ։
-
13.03.2024|
14:00
1937-ին Խաչիկ Դաշտենցը Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի ուսանող էր, երբ սոսկումով լսեց սիրելի ուսուցչի՝ իր իսկ բնորոշմամբ՝ «ըղձյալ այգաբացի երգչի» մահվան բոթը: Չարենցի կորստով աշխարհը կարծես դատարկվում է. խոժոռ ներկան ավելի է պատվում մռայլով, իսկ գալիքը անհուսորեն անորոշ էր...
-
13.03.2024|
11:02
Օրերս Ամստերդամի Prinsengracht-ի De Duif եկեղեցական սրահում գեղեցիկ ու հուզիչ համերգային ծրագիր մատուցեցին մեր հայրենակիցները՝ հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը, խոստումնալից սոպրանո՝ Միլենա Բեգլարյանը և դաշնակահար՝ Աննա Եդիգարյանը:
-
12.03.2024|
22:13
Աշխարհը փոքրիկ էր ու կոկիկ,
ամեն բան՝ իր տեղում, բնական,
մի հայր էր, մի մայր էր, մի երկինք,
մի Երկիր՝ ամպախոհ, իսկական...