-
31.12.2012|
12:02
2012 թ. Մարսի վրա վայրէջք կատարեց «Curiosity» ամենագնացը` Գեյլի խառնարանում և սկսեց Երկիր ուղարկել ապշեցուցիչ նկարներ և Մարսի մակերևույթի ու մթնոլորտի վերլուծության տվյալներ:
-
31.12.2012|
11:58
Հորատման 20-ամյա աշխատանքներից հետո 2012 թվականին ռուս հետազոտողները հատեցին 3,8 կիլոմետրանոց հաստությամբ սառույցը Անտարկտիդայում և փետրվարին հասան Արևելք լճին` ջրի վիթխարի կուտակում, որը միլիոնավոր տարիներ մեկուսացման մեջ է գտնվում:
-
31.12.2012|
11:55
Գիտության համար դարակազմիկ 2012 թվականին գտնվեց Հիգսի բոզոնը, Մարսի վրա վայրէջք կատարեց «Curiosity» ամենագնացը: Նահանջ տրվա երկու մեծագույն նվաճումները հիմնված էին բազմամյա աշխատանքով հավաքված տվյալների վրա:
-
30.12.2012|
13:31
«Մարդու հետ չի պատահում այն, ինչին ինքն արժանի է, այլ այն, ինչը նման է իրեն»: Ձեր խոսքերն են: Մեր իսկ նմանությամբ ի՞նչ ստացանք 2012-ին և ի՞նչ կբերի մեզ 2013-ը: Արդյո՞ք նույնը:
-
29.12.2012|
12:43
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) աշխատակիցները ստացել են մի շարք կարևոր գիտական արդյունքներ` աստղերի, աստղառաջացման տիրույթների և ակտիվ գալակտիկաների ուսումնասիրության, տեսական աստղաֆիզիկայի խնդիրների լուծման և այլ ուղղություններով: Հայնաբերվել են հարյուրավոր նոր տիեզերական մարմիններ:
-
28.12.2012|
20:15
Սայաթ-Նովայի 300-ամյակի հոբելյանական` 2012 -ի սկզբից մեկնարկած միջոցառումները կշարունակվեն նաև 2013-ին:
Նկարահանվում է մեծանուն երգահանին նվիրված անիմացիոն ֆիլմ, որը հանրությանը կներկայացվի 2013-ին: Ներկայում ընթացքի մեջ են «Սայաթ-Նովա» մյուզիքլի նախապատրաստական աշխատանքները:
-
27.12.2012|
17:44
Հեղինակային երգի վարպետները (Վախթանգ Հարությունյան, Արմինե Հայրապետյան, Դավիթ Ամալյան, Արմեն Ադամյան և այլք) դեկտեմբերի 28-ին «The club» ակումբում կներկայանան տարեվերջյան համերգով: Հաջորդ հանդիպումը կլինի 2013-ի հունվարին: Այս մասին մեզ տեղեկացրեց հեղինակ-կատարող, հնագետ Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
-
26.12.2012|
15:30
Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է «Նոր գիրք» գրախանութը:
Տաղավարում հիմնականում կվաճառվեն հայ գրողների նորատիպ գրքեր, ինչպես նաև ռուս և եվրոպական գրականության լավագույն նմուշներ:
-
26.12.2012|
13:19
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը կազմակերպում է նորաձևության ներառական ցուցադրություն:
-
25.12.2012|
20:23
Ամանորյա և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կազմակերպվում է հատուկ ստեղծագործական ծրագիր երեխաների համար: Ծրագիրը վարելու են Ձմեռ Պապն ու Ձյունանուշը` օգնելով երեխաներին ստեղծել ամանորյա զարդարանքներ: