-
12.01.2013|
22:12
Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթը սպառել է իրեն` գտնում է 2002 թվականից մրցույթի համահեղինակ կազմակերպիչներից մեկը` Ռայմոնդ Պաուլսը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հրաժարվում է մրցույթի կազմակերպական աշխատանքներին մասնակցելուց, այժմ հրաժարվում է նաև մրցույթի ժյուրիում լինելուց:
-
12.01.2013|
16:15
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հունվարի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշման համաձայն` 2013-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաև Գյումրին:
-
11.01.2013|
15:15
Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի արժեքը` 5000-80000 դրամ:
Իգլեսիասը Հայաստան այցելում է առաջին անգամ, սակայն շատ հայ ընկերներ ունի: Ավելին, մեր երկում համերգ տալը նրա ցանկությունն է: Հանրահայտ երգիչը գիտի, որ այստեղ սիրում են իրեն:
-
11.01.2013|
12:29
«Գրքերի աշխարհ» գրախանութն ընթերցասերների առաջ չի փակել իր դռներն անգամ Նոր տարվա օրերին: Գրախանութը փակ է եղել միայն հունվարի 1-ին: Այս մասին մեզ տեղեկացրեց «Բուկինիստ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լորիս Վարդանյանը, նշելով, որ տոն օրերին, որպես կանոն, գրքեր շատ են վաճառվում:
-
11.01.2013|
12:22
Ամբողջ աշխարհում մոտ 500 պրոֆեսիոնալ անձավախույզ կա, Հայաստանում պրոֆեսիոնալ անձավախույզների թիվը հասնում է 10-ի: Հայաստանյան քարանձավների առանձնահատկությունների, էքստրիմ ու գիտական բացատրություն ունեցող զգացողությունների, մերօրյա խնդիրների և վտանգների մասին է մեր զրույցը Հայաստանի անձավագիտական ազգային կենտրոնի նախագահության անդամ, գրող, անձավախույզ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
-
11.01.2013|
12:15
Խոսքն Անիի հայոց (Բագրատունյաց) թագավորության մասին է, որը 1045 թ. այլևս ու մեկընդմիշտ վայր է իջնում հայոց պատմության թատերաբեմից: Մի ողբերգական դրամա, որն սկսվել էր վաղուց և իր տրամաբանական ավարտին հասավ վերոնշյալ թվականին: Ընկավ Անին, ընկավ Անիի հզոր փառքը, հայոց պետականությունը ստացավ ողնաշարի ոչ թե հերթական վերքը, այլ անբուժելի ու մահացու հարված:
-
11.01.2013|
11:52
«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՄԿՐ-ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-
10.01.2013|
12:31
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ներկայացնում է 2013-ի իր առաջին համերգը` արդեն 3-րդ անգամ հանդես գալով միևնույն բեմահարթակում իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ:
-
09.01.2013|
15:54
Նախորդ տարի ավելի թափանցիկ, կանխատեսելի միասնական քննություններ անցկացնելու նկատառումով կրկին ներդրվեցին շտեմարաններ։ Նախ` հրատարակվեցին «Հայոց լեզու, հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների շտեմարանները՝ խոստումով, որ 2013 թվականից շտեմարաններ կլինեն նաև մյուս առարկաներից։
-
09.01.2013|
15:24
Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 89 տարեկան:
Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանից մեզ տեղեկացրին, որ ինչպես ամեն տարի, այցելելու են ռեժիսորի գերեզմանին` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Իսկ վերադարձին կհավաքվեն հարիսայի սեղանի շուրջը: Ծննդյան արարողությանը ներկա կլինեն նաև ռեժիսորին ճանաչող արվեստագետները, ընկերները: