ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 
  • 50-ը 3000-ի վրա կամ ծանոթ Թորոսի անծանոթ աշխարհը

    50-ը 3000-ի վրա կամ ծանոթ Թորոսի անծանոթ աշխարհը

    28.01.2013| 14:58
    Թորոս Ռաստքելենյանին ծանոթ եմ ավելի քան քսան տարի: Այդ ընթացքում բազմիցս այցելել եմ նրան, արվեստանոցում ժամերով զրուցել հետը, ներկա եմ եղել վերջին տարիների նրա գրեթե բոլոր ցուցահանդեսների հանդիսավոր բացմանը, մասնակցել նրան նվիրված փաստագրական ֆիլմի ստեղծմանը, վերջապես, մամուլում մի քանի անգամ անդրադարձել եմ նրա արվեստին… Մի խոսքով, նրա ստեղծագործությունը, նրա անձը, նրա տոհմի, հատկապես նրա մոր՝ Տիկին Եղսայի հերոսական պատմությունն ինձ քաջ ծանոթ էր:
  • Աստղագիտական խորհրդակցություն

    Աստղագիտական խորհրդակցություն

    26.01.2013| 12:20
    Շվեյցարիայում Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությանը մասնակցել են ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները և եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը:
  • Հայաստանը` Վենետիկի 55-րդ բիենալեում

    Հայաստանը` Վենետիկի 55-րդ բիենալեում

    26.01.2013| 12:18
    Մշակույթի նախարարությունում փորձագիտական հանձնաժողովը քննարկել է Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի հայեցակարգի և բովանդակային ձևավորման համար ներկայացված հայտերը:
  • Ափսոս էր Դեպարդիեն

    Ափսոս էր Դեպարդիեն

    26.01.2013| 12:11
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է մեկ միլիոնից 75 տոկոսը հարկելու մտադրությունից, որը գործնականում հակառակ ներգործությունն է ունենում` հարուստները և միջին դասը զանգվածաբար լքում են երկիրը: 2012-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սահմանադիր խորհուրդը հարկը համարեց անօրինական, քանի որ կիրառվում է անձերի, այլ ոչ թե տնտեսությունների նկատմամբ, որը հակասում է երկրի օրենսդրությանը:
  • «Սանտա Լուչիայից» մինչև «Ով սիրուն, սիրուն»

    «Սանտա Լուչիայից» մինչև «Ով սիրուն, սիրուն»

    25.01.2013| 14:27
    «Գիտությունով կչալե» ընկերությունը մատուցում է սերենադային երգերի ծառայություն: Եթե ձեր բակում կամ պատուհանի տակ հաճելի երաժշտություն լսեք, ուրեմն ինչ-որ մեկը որոշել է սերենադ նվիրել իր սիրելիին: Ընկերությունը հիմնադրվել է 2007-ին` Տարոն Գասպարյանի նախաձեռնությամբ: Սերենադային ծառայություններ մատուցող երգչախմբում աշխատում են կոնսերվատորիայի լավագույն երաժիշտները: Մեր զրուցակիցը խմբի մենակատար ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆՆ է:
  • «Ժամանակակից դրամատուրգիա  հասկացության մեջ ոգևորող ոչինչ չկա»

    «Ժամանակակից դրամատուրգիա հասկացության մեջ ոգևորող ոչինչ չկա»

    25.01.2013| 14:09
    «Լևոն Շանթ» խորագիրը կրող մրցույթը կազմակերպում է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը: Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և սփյուռքից: Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ` առանց ժանրային սահմանափակման, արևելահայերենով և արևմտահայերենով:
  • Ատոմակայա՞ն, թե՞ արևային էլեկտրակայան

    Ատոմակայա՞ն, թե՞ արևային էլեկտրակայան

    25.01.2013| 13:54
    «Իրատես de facto»-ի հյուրն է «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ:
  • «Գիտության զարգացումը հնարավոր է միայն պետության  կողմից ցուցաբերվող հոգատարության պայմաններում»

    «Գիտության զարգացումը հնարավոր է միայն պետության կողմից ցուցաբերվող հոգատարության պայմաններում»

    25.01.2013| 13:47
    «Իրատես de facto»-ի հյուրն է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, դոցենտ ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Թեև զրույցը հիմնականում առնչվում է զրուցակցիս մասնագիտական հարցերին, սակայն այն չի շրջանցել նաև առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների թեման: Բնական է, որ ուսանողական և պրոֆեսորադասախոսական մեծ կոլեկտիվ ղեկավարող անձնավորությունը շահագրգիռ է հանրապետությունում արդար ընտրություններ անցկացնելու խնդրով և իր տեսակետներն ու մոտեցումներն ունի այս առումով:
  • «Չկա արդարություն...  իսկ ես ուզում եմ ապրել»

    «Չկա արդարություն... իսկ ես ուզում եմ ապրել»

    25.01.2013| 13:45
    Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն առաջիններից մեկն է, եթե ոչ առաջինն ու միակը, որ նոր տարին վերելքով է սկսել. հունվարի 1-ից այստեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը բարձրացվել են 40 %-ով։ Եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ նույնչափ բարձրացում տեղի էր ունեցել նաև անցած տարի, ստացվում է` ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի խոսքը գործ է, իսկ նրա աշխատաոճն արժանի է ուսումնասիրման. մարդը, փաստորեն, երկու տարվա ընթացքում ապահովել է աշխատավարձերի 80 %-անոց աճ։
  • Լրացավ IRAS ենթակարմիր աստղադիտարանի արձակման 30 տարին

    Լրացավ IRAS ենթակարմիր աստղադիտարանի արձակման 30 տարին

    25.01.2013| 13:42
    Հունվարի 25-ին լրանում է ամերիկյան IRAS (Infra-Red Astronomical Satellite) տիեզերական ենթակարմիր աստղադիտարանի արձակման 30 տարին: Այն Երկրի ուղեծիր արձակվեց ամերիկյան օդագնացության և տիեզերական գործակալության (NASA) կողմից 1983թ. հունվարի 25-ին և աշխատեց մինչև նույն տարվա նոյեմբերի 21-ը` գրանցելով 8-120 միկրոն ալիքի երկարությունների վրա ճառագայթող տիեզերական աղբյուրներն ամբողջ երկնքից (տիեզերական աստղադիտարանների առավելություններից է, որ նրանք չեն սահմանափակվում ցամաքային դիտակների աշխարհագրական դիրքից երևացող երկնքի հատվածով):