Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

ՈՒ՞մ հայրենիքն է Ակնան

ՈՒ՞մ հայրենիքն է Ակնան
28.03.2024 | 13:26

Երբ ինչ-որ մեկն ասում էր «Աղդամը մեր հայրենիքն է» ու հետո հայկական տարածքների մասով ասում է թե.

«Փնտրում եմ մարդկանց, որոնք կասեն՝ դրանք Տավուշի գյուղեր են: Դրանք Ադրբեջան են, միշտ էլ իմացել ենք», ապա նա անկեղծ ադրբեջանցի է, անկախ գենետիկ ծագումնաբանությունից:

Որովհետև իր պատմությունն իմացող, էթնիկ գիտակցություն ունեցող որևէ հայ չէր կարող նման բան ասել:

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3653

Մեկնաբանություններ