«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Դավաճանությունից մշտապես օգտվել են հատկապես թուրքերը

Դավաճանությունից մշտապես օգտվել են հատկապես թուրքերը
12.02.2024 | 14:51

Հին ժողովրդական խոսք կա. «Դավաճանությունը շատերը սիրեցին, դավաճաններին՝ ոչ ոք»։ Պատմությունից շատ դեպքեր են հայտնի (հայերին հատուկ վարք չէ, ինչպես կարծում են որոշ մարդիկ, այլ անլիարժեքությամբ տառապող մարդու վարք): Դավաճանությունից միշտ օգտվել ու հաջողությամբ հաղթել են հատկապես թուրքերը, կարելի է ասել, դա իրենց համար եղել է հատուկ զենք։ Ականատեսն ենք նաև այսօր։ Պետությունները քանդվում են սկզբում ներսից, իսկ հետո՝ դրսից։ Իսկ ներսից «ճաք» է տալիս, երբ ազգը պառակտվում է, որից հաջողությամբ օգտվում է թշնամին։ Մեր պատմությունից օրինակ չեմ բերի, այլ՝ հույներից, ավելի ճիշտ, Բյուզանդական կայսրությունից ,թե ինչպես հազար տարվա հզոր կայսրությունը քանդվեց՝ դռները բացելով թուրքերի առջև, ասելով. «Ավելի լավ է սուլթանի փաթանը, քան՝ Հռոմի պապի թագը»։ Մեր օրերում շատերը սրտնեղեցին, երբ Էրդողանը սբ․Սոֆիայի եկեղեցին մզկիթի վերածեց, հույները հիշեցին, որ թուրքերը գրավել են, ու դա անարդար է, բայց ոչ ոք չհիշեց, որ թուրքերին պարզապես հանձնել են դավաճանաբարը, ինչպես և Սալոնիկի բերդը 1430-ին, մինչ Կոստանդնուպոլիսը հանձնելը: Երկու դեպքում էլ, և առհասարակ, կայսրության անկման ու հանձնման գործում մեծ դեր խաղացին կղերականները, հոգևոր դասը՝ ժողովրդի հետ միասին (ժողովուրդը եկեղեցու ազդեցության տակ էր ու դաստիարակվում էր եկեղեցու կողմից՝ չմոռանանք)։ Կոստանդնուպոլսի անկման գործում մեծ դեր է խաղացել Բյուզանդիայի վերջին վարչապետ, կառավարիչ Լուկաս Նոտարասը, որը հետագայում սուլթանի կողմից ներգրավվեց կառավարման համակարգում, իսկ հետո քառատվեց։․․․․ Սուլթան Ահմեդ 2-րդի մոտ ցանկություն էր առաջացել հագուրդ տալու իր կրքերին, և, համաձայն թուրքական «քաղաքակրթության» օրենքների, որպեսզի սուլթանը ցույց տա իր բացարձակ իշխանությունը հպատակների նկատմամբ, ցանկացել է կենակցել Նոտարասի անչափահաս տղայի հետ, որին վերջինս չի համաձայնել։ Նոտարասին խորհուրդ են տվել սուլթանի ննջարան ուղարկել իր 12 տարեկան տղային, ինչին, տականք լինելով հանդերձ, նա ընդիմացել է, իսկ նման պահվածքը սուլթանը չէր ներում և հրամայել է քառատել նրան։

Դավաճանները պիտի՛ պատժվեն::

Արմեն Բաղդասարյան

Դիտվել է՝ 3344

Մեկնաբանություններ