Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Թվայնացվում են օտարալեզու գրքերը

Թվայնացվում են օտարալեզու գրքերը
16.04.2013 | 15:20

Հայաստանի Ազգային գրադարանը ներկայումս զբաղված է օտարալեզու գրքերի թվայնացման գործընթացով: Շուտով կսկսեն իրականացնել նաև պարբերական մամուլի մուտքագրում:

Նշենք, որ թվային գրադարան ստեղծելու աշխատանքներում առաջնությունը տրվել էր հայ հնատիպ գրքերին: Առջևում մոտ 6 միլիոն ֆոնդ կա, որոնց թվայնացումը տարիների աշխատանք է պահանջում: Գործընթացը սկսվել է 2011-ին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ