Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Նորից Դեպարդիեն

Նորից Դեպարդիեն
02.03.2013 | 17:03

Հունվարին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդիեն ֆրանսիական «Ֆրանս կուլտուր պապիե» ամսագրում տպագրված, բայց 2012-ի նոյեմբերին կայացած հարցազրույցում նախագահ Ֆրանսուա Օլանդին անվանել է «մամայի բալա»: «Ես նրան տեսել եմ երկու-երեք անգամ: Նա ինձ չհետաքրքրեց, խուլիգան չէ, ավելի շուտ մամայի բալա է»,-ասել է Դեպարդիեն: Համեմատելով նախորդ ու ներկա նախագահներին` հանրահայտ դերասանն ասել է. «Ես պաշտում եմ Սարկոզիին: Սկզբում նա ինձ այնքան էլ չէր գրավում, ինչպես և ներքին գործերի նախարար Մանուել Վալսը: Այդ մարդիկ դժվար աշխատանքով են զբաղվում` ղեկավարել կարգուկանոնի պահապաններին տհաճ զբաղմունք է: Բայց հիշելով` ինչպես էր ղեկավարում Սարկոզին, ես հարգանքով եմ վերաբերվում ոստիկանապետերին: Նիկոլա Սարկոզին ներքին գործերի շատ լավ նախարար էր, ինչպես և Մանուել Վալսը»: Դերասանը հարգանքով էր լցվել նրանց նկատմամբ, երբ համոզվել էր, որ նրանք «դիմակայում են ամբողջ աշխարհին»: Օրերս Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն իրենց առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ անդրադարձել են Ժերար Դեպարդիեին: Ֆրանսուա Օլանդն ասել է, որ Դեպարդիեն մեծագույն արտիստներից է, բայց նրա աշխարհընկալումը նկատելի տարբերվում է միջին վիճակագրական ֆրանսիացու հայացքներից ու համոզմունքներից: «Ես համոզված եմ, որ Ռուսաստանի նախագահը կատարել է ընտրություն, որ մեր իրավունքները չի ոտնահարում: Եթե Ժերարը որոշել է հեռանալ երկրից, թող հեռանա: Եթե նա այդքան սիրում է Ռուսաստանը, իսկ Ռուսաստանն այդքան սիրում է Ժերարին, ամեն ինչ հասկանալի է»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ