«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հերոսական սխրանքներով աչքի չեմ ընկել

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Հերոսական սխրանքներով աչքի չեմ ընկել
28.01.2013 | 19:25

Այսօր Հայոց բանակի օրն է` բոլորիս համար շատ կարևոր մի օր: Չգիտեմ, թե տարիների հեռվից ով ինչպես է հիշում այն օրերը ու, վստահ եմ, որ այն ժամանակ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած մարդ կհիշի մեր ժողովրդի առօրեական լուռ անձնազոհությունն ու նվիրումը, որի հենց այդ առօրեականությունն էր իր բնականությամբ արգելում ապրողներից որևէ մեկի հերոսականացումը, որովհետև յուրաքանչյուրն իր տեղում անում էր իրենից կախվածը հանուն ընդհանուր հաղթանակի և սա այն դեպքն է, երբ ներողամտորեն չեն հիշվում մարդուն բնորոշ երկչոտությունն ու ոմանց մորթապաշտությունը: Այսօր ինձ տարբեր լրատվամիջոցներից հարցեր ուղղեցին այն մասին, թե ես ինչ կերպ եմ կապված զինծառայության ու արցախյան պատերազմի հետ:Ինքս նախկինում երբեք այդ թեմային չեմ անդրադարձել և սեփական մասնակցությունը հատուկ գնահատման արժանի չեմ համարել: Նախ նշեմ, որ պահեստազորի սպա եմ, սպայական կոչումը ստացել եմ խորհրդային տարիներին և զինհաշվառման եմ վերցվել որպես ռազմական հետախույզ:Պատերազմական գործողությունների ընթացքին անմիջականորեն առնչվել եմ 1992թ. հունիս-նոյամբեր ամիսներին և այդ ընթացքում զբաղվել եմ Արցախի ճակատային գծում և թիկունքում ձևավորվող ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծությամբ: Այս աշխատանքը պահանջում էր իմ անմիջական ներկայությունը ճակատային գծի խնդրահարույց հատվածներում, այնպես որ այդ ժամանակահատվածում բախտ ունեցա անցնել այն ժամանակվա ճակատային գծի համարյա ողջ երկայնքով`Վանք, Սրխավենդ, Էդիլլու, Լաչին: Հերոսական սխրանքներով աչքի չեմ ընկել և հատուկ գնահատանք երբևէ չեմ ակնկալել ու չեմ ակնկալում: Արել եմ իմ գործն իմ կարողությունների չափով և արել եմ այն սեփական նախաձեռնությամբ` կամավոր: Հուսով եմ, որ արածս աշխատանքը օգտակար է եղել երկրի բարձրագույն ղեկավարության համար` Արցախում իրավիճակը ճիշտ գնահատելու տեսանկյունից: Այդ աշխատանքը դադարեցրել եմ Ղազախստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար նշանակվելու և Հայաստանից մեկնելու կապակցությամբ: Այդ նշանակումն ինձ համար պատվաբեր էր, բայց և անսպասելի` ոչ մեկին չէի խնդրել: Բայց դե այն ժամանակ այսօրվա հովանավորչությունը դեռ մեր կյանքում այսօրվա ամուր դիրքերը չուներ:

Դիտվել է՝ 5300

Մեկնաբանություններ

post-type-2">

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը