Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

«ՈՒրախ ենք, որ Սոս Սարգսյանի ժամանակակիցն ենք»

«ՈՒրախ ենք, որ Սոս Սարգսյանի ժամանակակիցն ենք»
24.10.2012 | 17:49

Այսօր հայ անվանի դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Լրանում է նրա 83-ամյակը: Անվանի դերասանը ներկայումս «Նաիրի» բժշկական կենտրոնում է, ուր նրան տեղափոխել են հոկտեմբերի 19-ին` շնչառական անբավարարության ախտանիշով:

«Սոս Սարգսյանն իմ արյունակիցը չէ, բայց արյունակից բարեկամի պես հարազատ է,- մեզ հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:- Ես և իմ ընկերները շատ ուրախ ենք, որ Սոս Սարգսյանի ժամանակակիցն ենք: Մեր Նահապետին մաղթում ենք առաջին հերթին առողջություն և ցանկանում ենք, որ նրա երազանքը, այն է` Համազգային թատրոնի շենքի կառուցումը, ի կատար ածվի»:
Համազգային թատրոնի ստեղծագործական խումբը «Նաիրի» բժշկական կենտրոնում էր: Վարդան Մկրտչյանը նշեց, որ բավականին լավ է վարպետի ինքնազգացողությունը: «Նա իր ծննդյան տորթը կտրեց: Մենք շնորհավորեցինք նրան, ինքն էլ` մեզ»,- ասաց նա` հոբելյանին մաղթելով արագ ապաքինում և շուտափույթ վերադարձ ստեղծագործական կյանք:
Հավելենք, որ այսօր «Նաիրի» բժշկական կենտրոն է այցելել վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորել Սոս Սարգսյանին, իսկ ավելի ուշ իր կայքում հետևյալ գրառումն է արել. «ՈՒրախությամբ ասեմ, որ նա ուներ բավականին բարձր տրամադրություն։ Բժիշկներն ինձ տեղեկացրին, որ Վարպետի առողջական վիճակն այսօր ավելի լավ է։ Ծնունդդ շնորհավոր, սիրելի Վարպետ»։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ