«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հայ երիտասարդները մասնակցել են Ռոդոս կղզում կազմակերպված միջազգային ֆորումին (ֆոտոշարք, տեսանյութ)

Հայ երիտասարդները մասնակցել են Ռոդոս կղզում կազմակերպված միջազգային ֆորումին (ֆոտոշարք, տեսանյութ)
09.10.2012 | 14:54

Սևանա լճի ափին օրերս կազմակերպվեց «Միասնության տոն» միջոցառումը, որը ներառում է «Art-mob» (մշակութային արագ կազմակերպվող միջոցառում) ձևաչափով անցկացվող ակցիա:

«Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնի» ղեկավար Տիգրան Շադունցը մեզ հետ զրույցում ասաց, որ «Միասնության տոնը» ուղղված էր Հայաստանի, սփյուռքի և Արցախի երիտասարդների համախմբմանը և հայ տեսակի հեղինակության բարձրացմանը` ոչ միայն հայաբնակ վայրերում, այլև ամբողջ աշխարհում: «Որոշ միտումնավոր խոչընդոտների պատճառով միջոցառման կազմկոմիտեն հանդիպեց դժվարությունների, սակայն միջոցառումը կայացավ և, կարծում եմ, ծառայեց իր նպատակին»,- ասաց նա:
«Միասնության տոնը» ունի շարունակական ու ավանդական բնույթ, կազմակերպվում է 2011-ից: Գլխավոր կազմակերպիչը և հովանավորը «Ժայռ» ՀԿ-ն է: Երիտասարդական և տեղեկատվական գծով կազմակերպիչը և «Art-mob»-ի պատասխանատուն «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնն» է:
Տիգրան Շադունցը տեղեկացրեց, որ վերջերս մասնակցել է Ռոդոս կղզում «Youth Time» միջազգային կազմակերպության միջազգային երիտասարդական ֆորումին (Rhodes Youth Forum), որտեղ ներկայացված էր ավելի քան 45 երկիր:
«Այնտեղ պարզվեց, որ մենք բավականին հեռու ենք երիտասարդական բարձր մակարդակ ունեցող կառույցներից, ոչ թե մասնագիտական և նախաձեռնողական առումով, այլ պահելաձևի և նիստուկացի,- ասաց նա:- Այժմ մեր կազմակերպությունը պատրաստում է Armenian Youth Forum, որն ուղղված կլինի ոչ թե հայ կազմակերպված երիտասարդի, այլ կազմակերպված երիտասարդ մասնագետի պատրաստմանը, ով իր նիստուկացով, մտածելակերպով և պահվածքով կկանգնի արդեն ավելի բարձր մակարդակի վրա և մրցունակ կլինի ամբողջ աշխարհում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Հայ երիտասարդները մասնակցել են Ռոդոս կղզում կազմակերպված միջազգային ֆորումին
Դիտվել է՝ 7348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ