Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Մայրաքաղաքում տեղադրվել են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի և Հրանտ Մաթևոսյանի կավե արձանները

Մայրաքաղաքում տեղադրվել են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի և Հրանտ Մաթևոսյանի կավե արձանները
07.10.2012 | 19:21

«Երևան» անունը կրող նստարանների վրա տեղադրվել են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի և Հրանտ Մաթևոսյանի կավե արձանները:

Հրանտ Մաթևոսյանի արձանը տեղ է գտել Մաշտոցի պողոտային հարող այգում՝ Եղիշե Չարենսի տուն թանգարանի հարևանությամբ, իսկ Պարույր Սևակի արձանը գտնվում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հարևանությամբ:
Ի դեպ, վայրերն ընտրվում են ոչ պատահական, հաշվի են առնվում հայ մեծերի նախասիրությունները:
Արձանները տեղադրվել են «Մեր հանճարները մեր կողքին են» խորագիրը կրող նախագծի շրջանակում: Նրանց կողքին հնարավորություն ունեն նստելու քաղաքացիները: Բայց Չարենցի և Ֆրունիզ Մկրտչյանի արձանների օրինակով արդեն գիտենք, որ քաղաքի նոր բնակիչների հետ ոչ միայն լուսանկարվում են, գրկախառնվում, այլև պարբերաբար կոտրում և ծաղրի ենթարկում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ