Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հայ ազգ, իմ հոգիս այդ վայրկեանին բազկատարած աղօթում էր, որ գեղեցկութիւնը, բարութիւնը և ճշմարտութիւնը քեզ հետ, քեզ հովանի լինեն»

«Հայ ազգ, իմ հոգիս այդ վայրկեանին բազկատարած աղօթում էր, որ գեղեցկութիւնը, բարութիւնը և ճշմարտութիւնը քեզ հետ, քեզ հովանի լինեն»
22.07.2024 | 11:02

1910 թ․ հունիսի 6-ին տեղի ունեցավ կաթողիկոսական վեհարանի նոր շենքի հիմնարկեքը (բարերար՝ Ա․ Մանթաշյանց, ճարտարապետ՝ Պողոս Զոհրաբյան)։

Այդ ներկայացուցչական հանդեսի ժամանակ ելույթ ունեցավ նաև Բենիկ վարդապետը, որն ի մասնավորի ասաց․

«Այսօրվայ տօնական հանդիսին Հայոց ալեզարդ Հայրապետը բազկատարած դէպի երկինք ս. Երրորդութեան հովանին էր խնդրում իր ժողովրդի և Էջմիածնի ու նրա հաստատութեանը յարատևութիւն խնդրելով: Ճարտարապետը վեմ քարը դրաւ նոր շէնքի հիմքում, բարերար Մանթաշեանը իր աշխատանքի արդիւնք ոսկին, իսկ Հայոց Հայրապետը իր օրհնութիւնը: Այդ խորհրդաւոր վայրկեանին իմ գլխովս պէս-պէս ուրախ ու տխուր մտքեր անցան ու ինքս ինձ հարց տուի.

«Հայ ազգ, արդեօք դու ի՞նչ դրիր այս շէնքի հիմքում: Երկրային մի ս. Երրորդութիւն՝ ճշմարտութիւն, բարութիւն ու գեղեցկութիւն քո սրտիցդ հանեցիր ու դրիր նրա հիմքում»:

Երբ կան սրանք շէնքերի հիմքում, չի գայ այն օրը, որ հնագէտի բրիչը փորէ հիմքը աւերակի և պղնձեայ տախտակը հանելով ուսումնասիրէ, իմանայ, թէ ով է շինել այս շէնքը և ինչ շէնք է եղել սա: Հայ ազգ, իմ հոգիս այդ վայրկեանին բազկատարած աղօթում էր, որ գեղեցկութիւնը, բարութիւնը և ճշմարտութիւնը քեզ հետ, քեզ հովանի լինեն: Չես խորտակվի, եթէ դրանք են կեանքիդ հիմքը»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9857

Մեկնաբանություններ