Ոչ ոք չի փոխվում.
հոգի ասածը
անուղղելի է.
նա մերկ գալիս է,
մերկ էլ գնում է,
իսկ մնացածը
իրողություն է:
Ոչ ոք, ոչ մեկի
չի կարող փոխել.
չարը չի դառնում բարի,
բարին՝ չար,
լիրբը չի կարող
քաղաքակրթվել,
բանսարկուն` զսպվել,
պոռնիկը՝ շտկվել,
գող ու մարդասպան
ետդարձի չեն գա,
դա չի լինելու.
գենը չի փոխվում.
կարող են կրթվել,
զարգանալ,
ծպտվել
միառժամանակ,
բայց փոխվել՝ երբեք,
թե չէ աշխարհում
ոչ բանտ կլիներ
և ոչ էլ կրոն,
չէր լինի օրենք,
դատ ու դատասատան,
ոստիկան , զինվոր,
ոչ էլ՝ պետություն,
ու չէր թալանի
զավակը՝ տունը,
երկիրը, հողը,
ընդերքը, ջուրը,
կռնատի ծառն ու
իր ժողովրդին,
ու էլ չէր լքի
թռչունը բույնը:
Մարդը չի փոխվում,
ուրիշ հեքիաթներ
արդեն հորինեք,
այս ճանապարհը
տարավ ոչ մի տեղ.
ուրիշ ճանապարհ,
ուրիշ մի աշխարհ
և ուրիշ մի կյանք.
հանեք այս հոտը,
սակայն մի քշեք,
մի փչացրեք,
մի փորձեք ժխտել
իրողությունը:
Վահունի Հովակիմյան