ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Վճարովի կրթական համակարգը չարիք է

Վճարովի կրթական համակարգը չարիք է
19.07.2023 | 10:46

Խորհրդային Հայաստանը, որ հայ ժողովրդին պարտադրաբար և համատարած չկրթեր, այդպես անկիրթ էլ մնալու էինք:

Այս տարի բուհերում 350 անվճար և 8764 վճարովի տեղ մնացել է թափուր:

Սա է մեր ողբերգությունը, կործանումը հենց այսպես է լինում:

Մի ժողովուրդ, որը չի ձգտում կրթվել, դատապարտված է ստրկության:

Վճարովի կրթական համակարգը չարիք է:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 4032

Մեկնաբանություններ