ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Шут был вор: он воровал минуты Грустные минуты, тут и там»

«Шут был вор: он воровал минуты Грустные минуты, тут и там»
16.03.2023 | 00:54

«Ընկնելուց ես ջարդվածք ստացա, և ինձ տեղավորեցին «սառը» հիվանդասենյակում։
Այնտեղից դուրս չեն գալիս, այնտեղից վերելակով են դուրս հանում, իսկ ես ուզում էի
հեռանալ աստիճաններով...
Ես փորձում էի մտաբերել, թե հանուն ինչի արժե ապրել.
Հանուն արևի՞… այն բոլորինն է։
Հանուն գարնա՞ն, հանուն առաջին ձյա՞ն, հանուն մայիսմեկյան ամպրոպի՞…
Ես կենդանի մնացի։ Ես հիշեցի քո թարթիչների դողը, երբ դու հպվել էիր այտիս։ Եվ ես
գնահատեցի արևը, գարունը, առաջին ձյունը, առաջին մայիսյան ամպրոպը.
Գեթ մեկ անգամ էլ հպվիր իմ այտին...»:

Դիմացինին երանելի ծիծաղ ու քնքուշ տխրություն պարգևելու համար, գոյություն ունի
միայն մեկ նախապայման՝ լինել ամենալուրջ մարդն աշխարհում.
Ահա թե ինչու, ինձ համար գոնե, այդ տեսակի մարմնացումն է եղել միշտ Չարլզ Սպենսեր
Չապլինը:
Բայց կա նաև փոքրիկ մի «բացթողում», ու որքան էլ հոգու լեզուն մեկն է ողջ աշխարհում,
յուրաքանչյուր հանճարեղ միտք անհատականություն է, որը, նախ, պատկանում է իրեն ծնած
ու դաստիարակած արյանը, հետո նոր միայն՝ համալրում հանճարների աստղաբույլը՝
անսահմանափակ ժամանակի սահմանափակ հնարավորությունների թույլտվությամբ ու
նախախնամության անվերծանելի գրվածքի համաձայն:
1935 -ի մարտի 15-ին, Մոսկվայում, լույս աշխարհ եկավ մի ծաղրածու, ով ինքն էլ
չգիտեր, որ ծաղրածու է ու մինչև կհասկանար իր դերն ու տեղը, շատ տարիներ կորցրեց՝
փնտրելով ինքն իրեն:
1955 - ին միայն, բռնցքամարտում ստացած մի քանի լուրջ վնասվածքից հետո, արթնացավ
նրա մեջ մինչ այդ անհասկանալի մի զգացում, մի կերպար, որ բոլորովին անծանոթ էր՝
ի՞նչ կրկես, ի՞նչ ծաղրածու, այ քեզ բա՜ն...բայց...ձգտումն անկառավարելի էր, ու
ընդունվեց Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի կլոունադայի բաժին, իսկ 1959 -
ին, ավարտելով ուսումնարանը և թողնելով ամեն ինչ, եկավ Երևան:
1964 - ին արդեն, Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում,
արժանացավ առաջին մրցանակի՝ Բասի անվան գավաթին։
Նա երբեք հարուստ չեղավ՝ չնայած իր մեծ փառքին, թեև, հարուստ չլինելը չէր խանգարում
ծաղիկներ նվիրել պատահած ամեն աղջկա: Սիրում էր բոլորին, բայց այդպես էլ
չամուսնացավ:
Լեոնիդ Ենգիբարյանն, առհասարակ, ծնված չէր ընտանիք, երեխաներ ունենալու համար,
որովհետև, կարճատեև իր կյանքում՝ այդպես էլ երեխա մնաց.
«Ախր ես այնպիսին չեմ, ինչպես բոլորը...
ախր ծաղրածուն չի կարող բոլորի նման լինել, չէ որ դա աշխարհայցք է ու ոչ
մասնագիտություն: ՈՒզում եմ ունենալ իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն, գրքեր
գրել...վախենում եմ բարեկեցությունից...սիրում եմ ծովը, աշունն ու Վան Գոգին...»
1971- ին ստեղծեց Մնջախաղի թատրոնը, բայց վայելել չհասցրեց.
1972 -ի Հուլիս 25 ին, Մոսկվայի իրենց բնակարանում, մայրը առավոտ շուտ մտավ
ննջասենյակ՝ որդուն արթնացնելու, իսկ երեսունյոթամյա Հանճարը, իր արվեստի պես լուռ,
առանց որևէ մեկին նեղություն տալու, փակ ու երազկոտ աչքերով, հեռացել էր նոր
ճանապարհ սկսելու՝ հավերժության ու դատարկության խաչմերուկում...
Լեոնիդի վաղաժամ կորստի մասին, Վիսոցկին կգրի

«Шут был вор: он воровал минуты
Грустные минуты, тут и там․

Грим, парик, другие атрибуты
Этот шут дарил другим шутам.

Իսկ ավելի ուշ, չարաբաստիկ ասես նախախնամությամբ, ութ տարի անց, Լեոնիդի մահվան
ութերորդ տարելիցի օրը՝ 1980 -ի հուլիս 25-ին, Մոսկվայի թատրոնի շենքի պատին
փոքրիկ գրություն կհայտնվի՝ «Մահացել է երգիչ-դերասան Վլադիմիր Վիսոցկին»։
Դրանից էլ կանցնի տասը տարի, ու Լեոնիդի և Վիսոցկու մահվան տարելիցի օրը՝ նույն
հուլիս 25-ին, Երևանում վերջին ճանապարհ կուղեկցեն Սերգեյ Փարաջանովին...
Ի դեպ, «Մոռացված նախնիների ստվերները » ֆիլմում, Փարաջանովը Լեոնիդին էր
վստահել Միկոյի դերը։

«Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում»:

Լեոնիդ Ենգիբարյան

Մարտի 15-ին Լեոնիդը կդառնար 88 տարեկան․․․
Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4542

Մեկնաբանություններ