Հանգիստ մի առու է,
անունը «Հույս» դնեմ.
գլուխը կախ, համեստ՝
իմ հոգին է ջրում։
Զգու՜յշ մատս եմ դնում
նրա քչքչոցին
և շոյում եմ սիրտը,
քաջալերում նրան։
Ոչի՛նչ, որ աղմուկ է
և տվայտանք չորս դին.
չվհատվե՜ս հանկարծ։
Քո մեղմ ջրերը բեր...
Իմ մեջ ամբարներ կան,
Ավա՜ղ, ցամաք։
Զուր չեմ մսխի ես քեզ.
կկուտակեմ միայն,
որ երաշտի ժամին
Տաղիկ-տաղիկ բաշխեմ
տրտում, պապակ,
հուսաբեկ ու վհատ հոգիներին։
Գագիկ Սարոյան