Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարզ և հասկանալի լեզվով ասաց, որ «Հայաստանի վարչապետը գտնվում է Ադրբեջանի կողմից տարածքային նկրտումների ճնշման տակ»։
ՈՒշադրություն դարձրեք երկու հանգամանքի վրա:
Նախ` Մակրոնը նշեց, որ Ադրբեջանի ճնշման տակ է ոչ թե Հայաստանը, այլ վարչապետը:
Բացի դրանից` Մակրոնը բարձրաձայնեց մի բան, ինչն անընդհատ տարբեր ձևերով քողարկվում էր, այն է` Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի:
ՈՒշադիր` ոչ թե ճանապարհ, խաչմերուկ, ռուսական վերահսկողությամբ միջանցք, այլ տարածք:
Այս մակարդակով դեռ որևէ մեկը սրա մասին չէր բարձրաձայնել:
Մակրոնի ասածի պարզ վերլուծությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետն այնքան է խճճել Ադրբեջանի հետ երկխոսությունը, որ արդեն իր խոստումների հետևանքով առաջացած ճնշման տակից դուրս գալ չի կարողանում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ