Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Անդրեասը հեծանիվ է հայտնաբերել

Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Անդրեասը հեծանիվ է հայտնաբերել
26.01.2013 | 12:14

Մի տեսակ նեղացած է, որ հանրությունը միասնական չէ: Դե կներեք, էլի՛: Երբ հանրության կաշին դուրս էր գալիս Ազատության հրապարակում նախագահական ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, իսկ առաջնորդը միասնականության կոչ էր անում, Անդրեասը մի տեսակ ղրաղ էր ֆռում, երբ հանրությունը կոտորվում էր մարտի 1-ին, Անդրեասն առանձնապես ակտիվ չէր, երբ հանրությունը դատարանների դռներին արդարություն էր պոռում, Անդրեասը քաշ էր հավաքում: Ի վերջո, մտածում էի՝ մարդը էս ղիյամաթին հացադուլի է նստած, մարդկայնորեն ուզում էի նրան գոնե այցելեմ, զորակցեմ, Աստծու մարդն է ի վերջո, չնայած ձևակերպումն անհասկանալի է ու հստակ չէ, պահանջ չէ կոնկրետ հացադուլի համար, բայց հարցազրույցը լսեցի ու... Նեղացած է մի տեսակ, մեզանից` հանրությունից է նեղացած, որ պատշաճ վերաբերմունք ու լրջություն չենք դրսևորում բողոքի իր ակտի նկատմամբ: Ես էլի եմ հասկանում, ամեն մարդ տարբեր ժամանակահատվածում ու տարբեր իրավիճակում է կարողանում ընկալել իրականությունն ու իրավիճակների լրջությունը, սակայն չեմ հասկանում, թե ի՞նչու Անդրեասը չի հասկանում իր նկատմամբ դրսևորվող զանգվածային, հանրային անտարբերությունը: Դա ունի մի քանի պատճառ, բայց հիմնական պատճառը մեր հասարակության տգիտությունն ու քաղաքացիական գիտակցության բացակայությունն է: Իսկ ահա խորքային պատճառը հենց ինքը` Անդրեասն է, ով մեր հասարակության մի մասնիկն է ու իր չափով պատասխանատու ընդհանուր մթնոլորտի համար: Համենայնդեպս մենք երբեք չենք նկատել Անդրեասին՝ բանակում զոհված երեխաների ծնողների մոտակայքում, էլ չասեմ` նրանց պահանջներին միացած, չենք նկատել որևէ լրագրողի իրավունքի համար խոսք բարձրաձայնելիս, որևէ քաղաքացու դարդը լացելիս, մի խոսքով... Ու մեկ էլ` անձնազոհ քայլ նախագահական ընտրությունները տապալելու նպատակով: Ներիր, Անդրեաս, արժանահավատ չի մի տեսակ, հատկապես, որ ասում ես՝ Տեր-Պետրոսյանն ագրեսիվ սկսեց իր պայքարը: Նախ թույլ տուր առարկել, որովհետև, երբ նրա հայտարարած դիմադրությունը սկսվեց, ես միացա ու ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում այդ դիմադրության հասցեին հնչող կարծիքներին և ստիպված եմ հիշեցնել, որ խաղաղ ու սահմանադրական ճանապարհ ընտրած պայքարն ավելի ագրեսիվ չէ, քան լղոզված` «Վերջ շինծու ընտրություններին» ձևակերպմամբ հացադուլը: Եվ հետո, վերադառնալով նեղացածության նոտաներին, նշեմ, իսկ ինքդ քանի՞ մենակ պայքարողի ես մոտեցել, չասեմ՝ ինձ, քո ռադիոյի խոսափողով, ասեմ` Գասպարիին, որ հիմա ակնկալում ես զորակցություն: Չնայած դա էլ պատճառ չէ քեզ չզորակցելու, պարզապես քո վճռականությունն ու հատկապես նպատակը հստակ չէ, որ հնարավոր լինի կոնկրետ դիրքորոշում դրսևորել:

Դիտվել է՝ 5244

Մեկնաբանություններ