ՈՒրեմն ՀՀ նախագահի ականջին հուշում եմ, որ դատախազության պաշտոնյաների հետ իր հանդիպումից, կարծես թե, ոչինչ չի փոխվել, որովհետև հոկտեմբերի 31-ին ես լրատվությամբ հաղորդում եմ տվել հանցագործության մասին, սակայն մինչ օրս ոչ դատախազությունից, ոչ՝ ոստիկանությունից որևէ մեկը չի հետաքրքրվել այդ նյութով: Իհարկե, այս հաղորդման մեջ խոսքը միլիարդ դրամներով ,ատկատներե-ի մասին չէ, այլ՝ միլիոնների, բայց փաստն այն է, որ ակնհայտ է դառնում պետական այրերի կողմից հովանավորչության երևույթը, ովքեր պարտակում, թաքցնում են դպրոցներում կատարվող պետական բյուջեն մսխելու վերաբերյալ փաստերը: