Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Ցեղասպանության կադաստրի թու՞ղթ» է պետք

«Ցեղասպանության կադաստրի թու՞ղթ» է պետք
16.04.2024 | 13:47

Իսրաելը «վեց միլիոն» հրեաների ցուցակը, որոնք իբր «ցեղասպանվեցին» ներկայացրե՞ց Գերմանիային:

Իհարկե ո՛չ։

Հրեաներն «ընտրեալ» են, նրանք երեսուն հազար խաղաղ պաղեստինցի կարող են օրը ցերեկով ցեղասպանել և աշխարհը խուլ ու համր ձևանա, իբր ոչինչ չի՛ եղել:

120 հազար արցախցի օրը ցերեկով տեղահանվում է իր հազարամյա բնօրրանից, աշխարհը կրկին խուլ ու համր է ձևանում:

Հիմա, երբ հաշված օրեր են մնում ապրիլի 24-ին, և հիշողության գետը հորդալու է ԾԻԾԵՌՆԿԱԲԵՐԴ, «ցեղասպանության կադաստրի թու՞ղթ» է պետք:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 948

Մեկնաբանություններ