ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է
14.04.2024 | 18:01

Մարդը բնության ծնունդ է՝ կապված վերջինիս հետ հազար ու մի թելերով։ Որքան էլ առաջընթաց ապրի կյանքը՝ գիտության զարգացմանը զուգընթաց, մարդու էության, հոգու մեջ ամուր է նստած բնականը, ժառանգականը, այն բարոյական արժեքները, որով ձևավորվել է ինքը՝ ազգային արժեհամակարգի թելադրանքով։
Բնության ու մարդու կապն առավել ամրապնդվում և նկատելի է դառնում, երբ նա տարիքով ու փորձով ավելի հասուն է դառնում։
Սահյանն ազգայինից գնում է դեպի համամարդկայինը՝ ներկայացնելով նաև մարդու բարոյական այն չափանիշները, որոնք ընդհանուր են բոլոր ազգերի համար։ Իր Խաչիպապի պես՝ բանաստեղծն այսօր էլ ձուլված է հայրենի լեռներին, արձագանքվում է իր ձորերում, խոսում ու հոսում է իր ջրերի նման։
Նրա պոեզիան ներծծված է ժողովրդական կենսափիլիսոփայությամբ։ Բանաստեղծն ինքն էլ է խոստովանում այդ մասին․
«Ինքս արդեն վաղուց պապ եմ, բայց երբեք չեմ բաժանվում Խաչիպապ պապի կերպարից:
Մարդու և մարդկայինի, հողի ու հայրենիքի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքի մեջ պիտի փնտրել մարդու բարոյական արժանիքները, ՄԱՐԴ կոչվելու իրավունքը։
Կյանքի ճշմարիտ փիլիսոփայությունը այնտեղից է ծնվում, և Սահյանի ստողծագործության ակունքները պիտի փնտրել այնտեղ՝ հայրենի հող ու ջրի հետ կապված աշխատավորի փիլիսոփայության մեջ, որը որքան պարզ է, նույնքան էլ բարդ ու խորը՝ հաստատված դարավոր փորձով։

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2964

Մեկնաբանություններ