ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Ես պատրաստ եմ ծառայել, բայց ծառա լինելուց նողկում եմ» Ա. Գրիբոյեդով

«Ես պատրաստ եմ ծառայել, բայց ծառա լինելուց նողկում եմ» Ա. Գրիբոյեդով
11.02.2024 | 21:15

Այսօր Ալեքսանդր Գրիբոյեդովի` հայ ժողովրդի մեծ բարեկամի մահվան տարելիցն է:
Ալեքսանդր Գրիբոյեդովը սերում էր հնագույն ազնվական ընտանիքից։ Նրա նախահայր Յան Գրժիբովսկին (լեհերեն Jan Grzybowski ) տասնյոթերորդ դարի սկզբում Լեհաստանից տեղափոխվել է Ռուսաստան։ Հեղինակի ազգանունը՝ Գրիբոյեդով, Գրժիբովսկի ազգանվան յուրօրինակ թարգմանությունն է։
Գրիբոյեդովը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Մոսկվայում։ Երազելով որդու փայլուն կարիերայի մասին, Գրիբոյեդովի մայրը նրան գերազանց կրթության է տվել, սկզբում օտարերկրյա մանկավարժների ղեկավարությամբ, իսկ հետո 1806 թվականին Գրիբոյեդովն ընդունվել է Մոսկվայի համալսարան։
Ալեքսանդր Սերգեևիչն իր ժամանակի ամենակիրթ մարդկանցից էր։ Նա գերազանց տիրապետում էր եվրոպական լեզուներին, իսկ հետագայում նաև արևելյան լեզուներին։ Բացի այդ, Գրիբոեդովը նշանավոր գրող էր, «Խելքից պատուհասը» գլուխգործոցի հեղինակը, բանաստեղծ և դրամատուրգ, հիանալի դաշնակահար և կոմպոզիտոր, տաղանդավոր դիվանագետ և արևելագետ:
Առաջին անգամ Հայաստան է այցելել 1819 թվականին՝ Թեհրանում ռուսական առաքելության քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Նրան հաջողվել է այցելել Էջմիածին, լինել Մատենադարանում, ուսումնասիրել պատմական հուշարձանները։ Հայաստանն իր գեղեցկությամբ անջնջելի տպավորություն է թողել նրա վրա, բայց ամենից շատ տպավորել է վեհաշուք Արարատը։
Ալեքսանդր Սերգեևիչը դարձել է հայ ժողովրդի մեծ բարեկամը և կենսական դեր խաղացել Պարսկաստանից Արևելյան Հայաստան 40 հազար հայերի հայրենադարձության գործում։ Միջազգային պայմանագրերից ոչ մեկն այնքան մեծ նշանակություն չուներ ողջ հայ ժողովրդի ճակատագրի համար, որքան Թուրքմանչայի պայմանագիրը։
Իսկ այն ժամանակվա ռուս մյուս գործիչներից ոչ մեկն այնքան հսկայական ներդրում չի ունեցել հայության ազատագրման գործում, որքան Ալեքսանդր Գրիբոյեդովը։

ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՄԱՀԸ
1828 թ. Թուրքմենչայի պայմանագրի կնքումով դրանից ավելի քան 200 տարի առաջ Շահ Աբբասի կողմից Հայաստանից բռնի տեղահանված հայերը իրավունք ստացան վերադառնալու իրենց հայրենիք: Նույն տարի, լեհական ազնվական տոհմիկ ծագում ունեցող և հայ ազգային ազատագրական պայքարի գործիչների հետ սերտ առնչություն ունեցող Ալեքսանդր Գրիբոյեդովը նշանակվեց Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան:
Դեսպան Գրիբոյեդովին դիմեցին բազմաթիվ հայեր, որոնք նույնպես ցանկություն հայտնեցին վերադառնալու հայրենիք: Դրանց մեջ էին (թյուրքական ծագումով) Ալլահյար Ղաջար խանի հարեմում պահվող երկու հայուհիներ, որոնք նույնպես ապաստան խնդրեցին ռուսական դեսպանատանը: Գրիբոյեդովը տվեց իր համաձայնությունը և մերժեց Ղաջար խանի պահանջը վերադարձնելու իր հարեմ գերված հայուհիներին:
Ալլահյար Ղաջար խանը, ոտքի հանեց տասնյակ հազարների հասնող մոլեռանդ ամբոխի, որը 1829 թ. փետրվարի 11-ին գրոհեց Թեհրանի ռուսական դեսպանատան վրա, որը պաշտպանում էր 35 կոզակներից բաղկացած փոքրաթիվ կայազոր: Անհավասար մարտում զոհվեց դեսպանատան թիկնազորը, ինչպես նաև Ալեքսանդր Գրիբոյեդովը և դեսպանատան երկու հայ աշխատակիցները (Սողոմոն Մելիքյանը և Միրզա Շահնազարյանը):
Ըստ վկայատեսների, միայն Գրիբոյեդովը իր ատրճանակով և թրով սպանել էր 18 հրոսակի: Մոլեռանդ ամբողը սպանում ու գլխատում է Գրիբոյեդովին, ինչպես նաև դեսպանատան մյուս անդամների գլուխները կտրում ու դնում են ցցերի վրա:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4781

Մեկնաբանություններ