ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Խնդրանք մուսային

Խնդրանք մուսային
22.01.2024 | 11:05

Արի՛, խնդրում եմ.

Արի՛ երկնային քո հեռուներից,

Նվաճիր հոգիս` նորից ու նորից:

Արի՛, պոկիր ինձ այս գորշությանից

ՈՒ տար ինձ քեզ հետ,

Տար ինձ հեռավոր, անհայտ մի եզերք,

ՈՒր սերն է տիրում,

ՈՒր մարդն իր հոգուց

Բխող լույսով է լոկ արժևորվում,

ՈՒր ճշմարտության գահին, իրավամբ,

Իր տերն է տիրում,

Որտեղ կեղծիքը դիմակ չի կրում

ՈՒ որտեղ սուտն է ամոթով լռում։

Տար քեզ հետ սիրտս` ցաված, զգայուն.

Ամոքիր նրան երգով հմայուն,

Ազատիր միտքս թափառ ահերից,

Կաղապար դարձած գաղափարներից։

Արի՛, բեր քեզ հետ քնքշություն ու սեր,

Անցյալից պոկած քաղցր ու թանկ հուշեր,

Արթնացրու քնած հույզերն իմ հոգում,

Սրտիս թրթիռ բեր, մտքերիս` խոկում։

Ե՛կ, լցրու հոգիս գողտրիկ դողերով,

Թող որ աչքերս էլ` լցվեն ցողերով,

Մանկության տեսքով մաքրություն բեր ինձ

Պատառիկներ` իմ կույս երազներից։

Արի՛, թող ուսիդ քույրաբար լացեմ,

Քո դեմ խեղճ սիրտս անկաշկանդ բացեմ,

Քեզ ինձ հոգեքույր, հոգեհայր կոչեմ,

Քո գրկում ցավից անզուսպ հառաչեմ։

Թույլ տուր, որ կիսեմ խռովքս քեզ հետ,

Թող ցողվեմ լույսով քո երանավետ։

Ե՛կ, գունավորիր օրերս դալուկ,

Իմաստավորիր կյանքը այս տաղտուկ։

Եկ ՛, վեր քաշիր ինձ այս կյանք-ճահիճից,

Բարձրացրու՛ ինձ իմ մարմին- մահիճից...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4040

Մեկնաբանություններ