ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մի՜ փնտրեք»...

«Մի՜ փնտրեք»...
19.12.2008 | 00:00

ԲԼԻՑ` «ՖԼԵՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ՀԵՏ
-Պարոն Բեգլարյան, Ֆորդն ասում էր© մի՜ հարցրեք իմ առաջին միլիոնի մասին, մնացածի մասին կպատմեմ ինքս: Հա՞:
-Չէ, ես պատրաստ եմ մեծ հաճույքով պատմել, թե ինչպես եմ վաստակել առաջին կոպեկից մինչև վերջինը: Իսկ եթե կարճ, ապա` ինձ մոտ «կեղտոտ» փողեր չկան: Չէին էլ կարող լինել: Մի՜ փնտրեք:
-Ասվում է` լա՛վ պրեֆերանս և պոկեր եք խաղում, «Ֆլեշ» անունը հենց այդտեղից եք վաստակել:
-Ոչ միայն լավ պրեֆերանս և պոկեր եմ խաղում, այլև մի առիթով ասել եմ` ես աշխարհի չեմպիոն եմ սեղանի բոլոր խաղերից` նարդի, շախմատ, բիլիարդ... Չնայած վստահ եմ, որ մեր երկրի շատ քաղաքացիներ և պաշտոնյաներ կարող են և չհամաձայնել ինձ հետ, որովհետև ամեն մեկին թվում է, թե ինքն է այդ գծով աշխարհի չեմպիոնը:
-«Սեղանի շո՞ւրջ» եք ծանոթացել Սերժ Սարգսյանի հետ:
-Իհարկե` ոչ:
-Ի՞սկ:
-Մենք վաղո՛ւց, թերևս 40 տարի առաջ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, հանրակացարանում հայտնվեցինք նույն հարկի տակ: Հետագայում բարեկամացանք:
-Չե՞ք պատրաստվում մեմուարներ գրել` «Հուշեր հանրակացարանից»:
-Կգա դրա ժամանակը© հարցն ինձ ուղղեք 20 տարի անց:
-Ասվում է` Սուքիասյանների դեմ սկսված արշավանքի գաղափարախոսը Դուք եք:
-Դա, կարծում եմ, ամենավերջին-ամենահետաքրքիր սենսացիան էր, որ ես լսեցի։ Ձեր ասածը ծիծաղ է առաջացնում:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այդ առնչությամբ սկսված դեմարշին:
-Ասել եմ, կրկնում եմ. եթե դա քաղաքական հետապնդում է, ես անընդունելի եմ համարում: Իսկ եթե տնտեսական խնդիրներ են, գոյություն ունեն համապատասխան` հարկային, իրավապահ մարմիններ, թող զբաղվեն:
-Մի՞թե Ձեզ նման «գորշ կարդինալը» չգիտե` քաղաքակա՞ն է, թե՞ տնտեսական:
-Ցավոք, մեզանում` Հայաստանի Հանրապետությունում, խառնվել են տնտեսությունն ու քաղաքականությունը: Ապա և` ես այնքան էլ «գորշ կարդինալ» չեմ, որքան Դուք կարծում եք:
-Ասում են` «Իրավունքը de facto»-ն Դուք եք ֆինանսավորում:
-...
Այս և մնացյալ բոլոր հարցերի պատասխանները` երեքշաբթի:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3521

Մեկնաբանություններ