ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայոց ժառանգավորական ոգու արտահայտությունը

Հայոց ժառանգավորական ոգու արտահայտությունը
19.12.2008 | 00:00

«ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ` ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՆ»
Մեր քրիստոնյա պապերը գինի էին խմում, երկարակյաց էին և իմաստուն: Այսօր մարդիկ առավել շատ օղի են գործածում: Ոմանք պատճառաբանում են, թե օղին ավելի էժան է, մյուսները թե` քիչ օղիով ավելի արագ է մարդը մխիթարվում: Սակայն, եթե գիտությամբ քննենք, մեր պապերն ավելի ճիշտ են դուրս գալիս` գինի խմելով, «հային Աստծո տված խմիչքն է» ասելով: Գինու ներգործությունը մարդու հոգևոր և մարմնավոր առողջության վրա գիտնականներն ուսումնասիրել և վկայել են, թե գինին մարմնի մեջ եղած կիսամահ կամ արդեն մահացած բջիջներն էլ է վերստին կենդանացնում, իսկ օղին այդ շնորհքը չունի: Հակառակն են ասում օղու մասին, թե` օղին վնասում է կենդանի բջիջներին, իսկ եթե անարժանորեն չարաշահում են, չար էլ արդյունքների է հանգեցնում:
Բանաստեղծ Սաղաթել Հարությունյանը` մարդկության ամենասիրելի ստեղծագործություններից մեկի` Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» հայերեն հրաշալի թարգմանիչը, գինու կենդանարարության մասին մի զարմանալի վկայություն տպագրեց «Գրական թերթում»: ԽՍՀՄ-ի տարիներին էր, և, ցավոք, անուններ ու երկիր չեմ հիշում, միայն վկայությունն է խոր տպավորվել, որից ինչ տպավորվել է` հաղորդեմ ձեզ:
Մի մեծահարուստ ազնվականի որդի անդամալույծ է լինում ու նաև թոքախտավոր: Հիվանդի վիճակն օրըստօրե ավելի է ծանրանում, և բժիշկները մի քանի ամսվա կյանք են կանխորոշում նրան: Ծնողները պատրաստ էին իրենց ողջ հարստությունը տալու, միայն թե որդին ապրի: Եվ ահա մի իմաստուն հրեա նրանց ասում է.
-Եթե ուզում եք, որ ձեր որդին ապրի, շտապ Կովկաս տարեք, և օրը երկու բաժակ կովկասյան գինի թող խմի` կառողջանա:- Ծնողներն այդպես էլ վարվում են: Մի քանի ամիս Կովկասում օրը երկու բաժակ գինի խմելով, նրանց որդին ոչ միայն չի մեռնում, այլև ամիսներ անց ոտքի է կանգնում, սկսում քայլել: Եվ վերադառնում են իրենց երկիրը: ՈՒսման մեծ սեր ունենալով` որդին դառնում է բնագիտության ասպարեզում մարդկության մեծ գիտնականներից մեկը: Եվ խմիչքի վնասների մասին միջազգային մի համաժողովում, ուր ամենքն էլ նրա հեղինակավոր խոսքին էին սպասում, ինքն է այս վկայությունը պատմում, եզրակացնելով, որ ոչ թե պիտի խմելը դատապարտել, արգելել, այլ հարբեցողությունը, որովհետև ինչ բարիք էլ մարդ չարաշահի` դրանից օգուտի փոխարեն մեծ վնաս է ստանում: -Արդեն ես ծերունազարդ եմ և առողջ,- ասում է նա,- սակայն բժշկվել եմ, առողջությունս պահպանել և երկարակյաց դարձել Քրիստոսի տված ամենակատարյալ խմիչքը` գինին, խմելով:
Եթե գինու պատմության մեջ ավելի խորանանք, պիտի համոզվենք, որ Քրիստոսի արյունը, ճշմարիտ որ, նախախնամական խմիչք է: Նոյ Նահապետը` Աստծո ամենասիրելի մարդկանցից, նաև մարգարե էր, լսում էր Աստծուն և նրա խոսքերն ու խրատները կատարելով է, որ փրկվեց իր ողջ ընտանիքով: Սակայն չի կարելի ասել, թե ողջ մարդկության կործանումը տեսած Նահապետը այդ ամենը հոգեբանորեն հեշտ կարող էր տանել, եթե գինու մխիթարությունը չլիներ: Իր տեսածներից մեծապես մխիթարվելու, վերստին նոր կյանքով լցվելու կարիքն ուներ Նոյը և Հիսուսի խրատով (ասենք, որ Աստված Քրիստոսի միջոցով էր, նախքան Նրա` աշխարհում որպես մարդ ծնվելը, հարաբերվում մարդկանց, փրկություն իրագործում, խոսում մարգարեների հետ) խաղողի որթ տնկեց, գինի քաշեց, իսկ չափից ավելի խմելն ու հարբելը ներելի էր, որովհետև, թվում է, պայմանավորված էր ջրհեղեղով` մեծ կործանման ծանր հիշողությունից ազատվելու դրդապատճառով:
Որ Քրիստոս Աստծո տված խմիչքը վիշտ է փարատում, այդ մասին Սուրբ Գիրքն է ասում, թե. «Վշտացածին գինի տուր»:
Եվ գինին պատրաստելու եղանակը Տերը սովորեցրեց Նոյին: Այսինքն` Նոյի միջոցով գինին Աստծո տված ամենամեծ մխիթարական բարիքն է մարդուն, որ թե հոգի է ամոքում և թե մարմնավոր շատ ցավեր բժշկում:
Ի վերջո, որ հացն ու գինին ամենաճշմարիտ կյանքի աղբյուր են, այդ մասին Հիսուսն է հայտարարում, մեզ ուղղորդելով իր մարմինը սուրբ հացը դիտել, անվանել, և իր արյունը` օրհնյալ գինին. «Ով որ չուտի իմ մարմինը և չխմի իմ արյունը, իր մեջ կյանք չի ունենա, որովհետև իմ մարմինը ճշմարիտ ուտելիք է, և արյունը` ճշմարիտ խմիչք, իսկ ով որ ուտի իմ մարմինը և խմի իմ արյունը, (հոգով) մահ չի տեսնի, և ես նրան վերջին օրը հարություն պիտի տամ»:
Սա արդեն Աստծո խոստացած ամենակատարյալ բանն է մարդուն` հոգով անմահ կյանք, ապա մարմնով էլ հարություն առնելով` հավիտենական կյանքի արժանացում:
Եվ օրհնյալ մի իրողություն է, որ Փրկչի զորությամբ երբ Տիրամայրը հարություն առավ, հարություն տվող Աստվածային խմիչքի` գինու հումքի, այն է` աստվածային խաղողի օրհնությունը Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարում է հենց Սրբուհի Մոր Հարության (Վերափոխման) օրը` օգոստոսի տասնհինգի ամենամոտ կիրակին:
Ըստ այդմ, հայերս ժառանգավորական աղոթք ունենք, որ արտահայտվել է հայոց ժառանգավորական Էպոսում.
-Յա՛« Մարութա բարձրիկ Աստվածածին։ Հացն ու գինին` Տեր Կենդանին։ Խաչ պատերազմին, ինչ վեր իմ աջ թևին։
Այսինքն թե` սուրբ հաց ու գինով զորավորվելով` Կենդանի Քրիստոս Աստված է մեր մեջ ներգործում, բազմապատկելով մեր հոգևոր ուժերն ու հնարավորությունները: Եվ այս աղոթքից հետո էր Սասնա Դավիթ Թուր Կեծակու անկասելի դարբը իջեցնում: Իսկ որ Սասնա Դավիթը հորինվածք չէ, այլ հայոց ժառանգավորական ոգու արտահայտություն, այդ բազում վկայություններով գիտենք, և «Հացն ու գինին` Տեր Կենդանին» աղոթքն ամեն ճշմարիտ հայի աղոթքն է, որ հայն իր արդար գործերն առավելով անի իր Տեր Աստծո առաջ:
Բնականաբար, խոսքը միայն հաց ու գինով մարմնի զորավորության մասին չէ, այլ մարդկության գիտության ու մշակույթի քրիստոնեական բոլոր ազնիվ հաղթանակների, որ Խաչյալով կայացան:
Պողոս առաքյալն իր Տիմոթեոս աշակերտին գրած առաջին նամակում գինու բժշկությանը վերաբերող այս հանձնարարականն է տալիս. «Այսուհետև միմիայն ջուր մի խմիր, այլ մի քիչ գինի էլ խառնիր` քո ստամոքսի և հաճախակի տկարությունների պատճառով»:
Եվ ցավերի պատճառը բացատրում է խորհրդաբանորեն, որ մեղքն է, որ ոմանց մոտ դատաստանի ժամանակ է ի հայտ լինում, ոմանց մոտ` ավելի վաղ: Ըստ այդմ, նման վիճակում գտնվող քրիստոնյաների համար առաքյալի այս խրատը դեղորայք է, և պատահականորեն չէ, որ գրվելով հիշատակվել է:
Ցավոք, այդ խրատին Ավետարան ընթերցողների քիչ մասն է ուշադրություն դարձնում, եթե անգամ ստամոքսի խնդիրներ և տկարություններ են ունենում: Հավատո՞վ ընթանալ է միթե, երբ առավել բժիշկների են դիմում, քան առաքյալի խրատին: Պատճառաբանելով, որ Քրիստոս է իրենց որոնածը և սիրելին, մնացածը` ոչ այնքան ուշադրության արժանի բաներ: Մինչդեռ քրիստոնյայի առաքելական խրատի ամոքումով, մխիթարությունով Աստված է փառավորվում, հավատ է զորանում: Որչափով որ լինի: Քանի որ թե՜ դեղը, թե՜ ամոքումն առաքյալի միջնորդությամբ` Քրիստոսով եղան:
Որ ձեթը Սուրբ Հոգու խորհուրդն ունի, այդ հայտնի է Աստվածաշնչից: Եվ ձեթի ու գինու և ցորենի (հացի) խորհուրդը մարդուն միասնաբար լիարժեք է դարձնում` նրա հոգևոր ազատումը տալով բազում ցավերից: Հայտնության Գրքում, երբ հրեշտակը հանձնարարություն է ստանում հարվածել աշխարհի բարիքներին, քանի որ մարդիկ Նոյյան օրերի նման պղծվելու են և չար անհավատության պատճառով այլևս անարժան են դառնալու դրանց, սակայն (հրեշտակը) առանձին պատվեր է ստանում նաև. «Ձեթին, գինուն և ցորենին վնաս չտալ», որպեսզի ճշմարիտ քրիստոնյաներն իրենց ազատումն ու մխիթարությունը մշտատև ունենան, իրենց կյանքի նորոգումը չկորցնեն ամենածանր նեղության ժամանակներում էլ:
Արդյո՞ք լայնություն սիրողները, ուրիշի ունեցվածքը խլողները երբևէ կհասնեն աստվածային այս խորհուրդների ճշմարտությանը, որովհետև մարդը հոգեպես Աստծո առաջ հարկ է, որ աղքատ լինի, որ կարողանա ճշմարտությունը ճանաչել և կյանքն ընտրել:
Հոգով աղքատի համար, օրինակ, բարի սամարացու առակը մի փոքր ավելի խորությամբ չի՞ կարդացվում, քան միայն ընտիր պատմություն: Եթե հիշում ենք, Բարի Սամարացին մինչ ի մահ հանիրավի ծեծվածին առաջին բժշկության օգնությունը գինով և ձեթով ցույց տվեց: Գինով լվաց վերքերը և դրանց վրա ձեթ քսեց: Քարոզիչները մեծ մասամբ կենտրոնանում են Բարի Սամարացու օգնության հասնելու բարության, ընկածին փրկելու արքայավայել վարմունքի վրա, ասես դրանով միայն բավարարվելով և, ասես, ինչ-որ տեղ երկրորդական համարելով ձեթն ու գինին, երբ բազում ցավեր կրող դառն աղքատներ Աստծո պարզորեն հուշած այդ գերընտիր դեղերի կարիքն ունեն:
Մեկ օրինակ բերեմ։ Խորհրդային տարիներին էր, գյուղ էի գնացել: Իմ խորթ մայրը` մշեցի մի անմիջական կին, որ մանկան թանկ հավատ ուներ, ցավով պատմում էր ամուսնալուծված մի կնոջ մասին, որ տարիներ է արդեն բժիշկների «հոգածության» տակ արդեն մեծապես աղքատացել էր, ամեն ինչ ծախսել, բայց բժշկություն չէր գտել (կինը հանկարծ սկսել էր ոտքերի ցավեր զգալ, պատճառը` բժիշկներին անհասկանալի)։ Ես հիշեցի բարի սամարացու առակի գինու և ձեթի խորհուրդը և երկրորդ մորս պատմեցի ու ասացի.
-Թող երկու-երեք ժամը մեկ գինով ոտքերը շփի` լվանալու նման և ապա ձեթ քսի` Քրիստոսին խնդրել-աղերսելով:
Մի քանի տարի անց հետաքրքրվեցի հիվանդով, և խորթ մայրս պատմեց, թե` մի քանի շաբաթ ասածդ դեղը գործածելով, այդ կինն իր ցավերից լրիվ ազատվեց և առողջացավ: Հիվանդությունը միայն որպես հիշողություն է մնացել:
Այս մասին ինչո՞ւ հիշեցի: Որովհետև շատերը հաճախ սուրբ Ավետարանը միայն բարի խորհրդաբանություն են կարդում, չմոտենալով հոգևոր մեր այն աղքատությանը, որ այդ խորհուրդներն այս կամ այն հիվանդի համար դեղ կարող են լինել: Եվ սուրբ Ավետարանում նման բազմաթիվ դեղորայքներ կան: Դեղեր, որ միայն հոգով փչացածներին, պղծագործներին, Աստծո դեմ ապստամբածներին չի կարելի տալ: Եվ բազում ընթերցողներ առանց դեղորայքի, միայն ընթերցելով էլ են բժշկություն գտնում: Իսկ անարժան պղծագործներին Պողոս առաքյալը զգուշացնում է, թե` «օրհնյալ հաց ու գինու հաղորդությամբ կարող են դիվահարվել, դառնալ ցավագարներ կամ մեռնել, քանի որ չեն տարբերում Տիրոջ մարմինն ու արյունը սովորական ուտելիքից»: Այսինքն, ուշ թե շուտ նման հանդգնողները պատժվում են: Այդ բանի համար առաքյալը խրատում էր. «Դուք ձեզ փորձեք (նկատի ունի ճշմարիտ դարձ, ծոմապահություն, պաս, աղոթք, տարիների անհրաժեշտ ապաշխարություն, որ այս կամ այն մեղքի դիմաց կան սրբազան կանոնակարգերում- Մ.Ո.), ապա մոտեցեք օրհնության բաժակին ու սրբազան մարմին-հացին»:
Երբ հացն ու գինին յուրաքանչյուր արդար խղճմտանք ունեցողի համար է կյանք ու զորություն, ապա որքան առավել է, երբ նույն հացն ու գինին եկեղեցում որպես հաղորդություն է արժանավորը ստանում: Աստծո ահեղ ներկայությամբ, որ արժանավորին բժշկում է, անարժանին` հանդիմանում: Հավատացյալն այդ սրբությունն իր ներսն ընդունելու համար նախապես պատրաստում է իր անձը, որ Աստծո կամքին հաճելի լինի, որ ակնածությամբ մոտենա մարդու համար մեծագույն այդ Բարիքին և ոչ թե մարմնի կամքի անարգությամբ: Պատահական չէ, որ ողջ պատարագը հացն ու գինին` Տիրոջ մարմինն ու արյունը, աղոթք ու շարականներով օրհնելու համար է: ՈՒստիև եկեղեցական կանոնակարգով պղծագործներին խիստ արգելված է մոտենալ Սուրբ Հաղորդությանը: Բազում վնասներ են առաջանում եկեղեցու համար էլ, երբ անարժաններին են հաղորդություն տալիս կամ իրենք են քահանաներին խաբում ու հանդգնում: Բարի կլիներ, որ մեր եկեղեցին այդ առումով խիստ հսկման տակ լիներ, եթե ոչ, վտանգ կա, որ եկեղեցու պղծում առաջանա: Հարցն այն է, որ Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակողները հոգեպես մեկ մարմին լինելու, կազմելու խորհրդով են բանականորեն միանում իրար: ՈՒստի, երբ պղծագործն է հաղորդությամբ մեկ մարմին դառնում արժանիներին, ապա պղծումն ախտի պես ողջ մարմնին է ազդում կամ չարությամբ ներգործում: Այդ նույնպես Եկեղեցու պղծության պատճառ կարող է լինել, որի մասին խոսում է Սուրբ Ավետարանը: Բնական է, այդպիսի վտանգներից կարելի է ազատվել, երբ հաղորդություն ընդունելու կարգերը խստացվեն եկեղեցում, ըստ Աստվածային կարգերի:
Իսկ Սուրբ Հաղորդությամբ Աստծուն առաքինի վարքով հավատարմողները, արժանավոր ապաշխարողներն անգամ մահից են հետ դառնում: Նման նախախնամական հզոր ու կենդանի շնչի հետ առաջին անգամ հարաբերվեցի իմ նախկին հարևաններից Սիրանույշ մայրիկի մահվան շեմից հետդարձին ականջալուր լինելով: ԽՍՀՄ-ի տարիներին էր: Սիրանույշ մայրիկը ալեզարդ կին էր, թոշակառու: Նա, բացի առաքելական եկեղեցուց, մի շարք խմբեր էլ էր գնում. «Աստծո խոսքի քաղցն ունեմ, չեմ հագենում»,- ասում էր: Մի օր ծանր հիվանդացավ: Որովայնը բացել և փակել էին: Չէին վիրահատել: Որդիներին ասել էին` քաղցկեղ է, վերջին փուլում, մի քանի շաբաթից կմեռնի, միտք չունի վիրահատել, տարեք, թող տանը մեռնի: Հարսներն արդեն նրա ունեցվածքն էին միմյանց մեջ բաժանում: Մեր տուն գալ-գնալ ուներ, և կնոջս հետ գնացինք տեսնելու: Սակայն միայն թվում էր, թե մայրիկի հարցն արդեն այս աշխարհի հետ փակված էր: Աչքերը կենդանի հույսով և հավատով էին լցված: Եվ ահա նրա և մեր հոգևոր քույրը` Օլգան, որ նախանձախնդիր էր մեր Մայր առաքելական եկեղեցու կարգերին, ասում է` մահից առաջ լավ է սուրբ հաղորդություն ընդունես: Սիրանույշ մայրիկը խնդրում է որդիներին` հենց պատգարակով իրեն տանել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Հաղորդվելուց մեկ-երկու շաբաթ անց, մեռնելու փոխարեն կարողանում է նստել, ապա քայլել, ապա լրիվ առողջանում է: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, արդեն բժշկվելուց հետո, ողջ իր գերդաստանը ինքն էր պահում` գեղեցիկ գործվածքներ անել-վաճառելով: Աստծո կատարյալ զորությանն ու ներկայությանն էր սուրբ Հաց և Գինով հաղորդ եղել, և հաճախ կուրծք էր ծեծում` իր անարժանությունն ու Տիրոջ ողորմածությունը վերհիշելով: Բնության օրենքով մահվան էր դատապարտված, բայց ահա հացի և գինու սուրբ հաղորդությամբ մահվան շեմից հետ դարձավ` ապշահար թողնելով բժիշկներին:
Ըստ օրենքի, նման բժշկություններ չեն լինում, այդ լինում է խոր հավատքի և Քրիստոսին դարձի սիրով: Որովհետև, եթե «ճշմարիտ ուտելիքն ու ճշմարիտ խմիչքը»` հաց ու գինու հաղորդությունը, չընդուներ, պիտի մեռներ, բայց ահա կենդանացավ:
Իսկ Սուրբ Հաղորդությունը մեր առաքելական եկեղեցում թե ինչ ակնածությամբ ու պարտավորությամբ է պատրաստվում, այդ տեսնում ենք Հայոց առաքյալ Սուրբ Թադեոսի այս կանոնում.
-Պատարագի հացը նույն օրը եփեն և նույն օրը մատուցեն: Եվ հացը եփեն խաչի դրոշմով: Նույնպես և սուրբ բաժակի գինին. սուրբ ամաններով հանեն սուրբ սեղան: Ոչ ոք թող չհանդգնի այդ գինուն ջուր խառնել, քանի որ նման խառնակ գինին Աստվածահաճո չէ, այլ արդյունք է անագորույն մտքերի: Եվ ով այդպիսի բան անի, քրիստոնյա չէ և նզովյալ լինի, մինչև որ իր աղանդից ետ դառնա:
Գինու մասին գրքեր կարելի է գրել, բայց մենք սահմանափակվենք այսքանով, նպատակ ունենալով, որ Քրիստոսի նորոգությամբ առավել զորեղացած մեր արդար ավանդույթը չմոռանանք, փոխելով օղու, այն էլ ոչ թե պատշաճ չափի, այլ մոլեգին հարբեցողություններով, երբ հարբեցողություններից հաճախ հանցանքներ են առաջանում:
Մեր խոսքն ավարտենք գինու մասին Աստվածաշնչյան մի քանի մեջբերումներով, որ ասվել է մաքուր խղճմտանքով մարդկանց համար.
-Գնա՜« հացդ ուրախութեա՜մբ կեր,
ՈՒ գինիդ զուա՜րթ սիրտով խմէ.
Որովհետև Աստուած արդէն հաւանեցաւ
քու արարքներուդ։
Հագուստներդ ամէ՜ն ատեն թող ճերմակ ըլլան,
ՈՒ գլուխիդ վրայէն հոտաւէտ
իւղը թող չպակսի։
Գինին կեանքը կþուրախացնէ.
(Ժողովող)
Նա է հողից հաց հանում« նաև գինի՝
որ կþուրախացնէ մարդուն սիրտը,
Եվ իւղ՝ որ կը փայլեցնէ անոր երեսը,
ՈՒ հաց՝ որ կը կազդուրէ մարդուն սիրտը։
(Սաղմոսարան)

Այնուամենայնիվ, գինու գերազանցից ավելին էլ կա Աստծով մարդուն տրված: Հայտնի է, որ Աստվածաշնչյան Երգ երգոցը Քրիստոսի և Եկեղեցու սիրո մասին է, ուր կարդում ենք.
«ՔՈ ՍԵՐԸ ԳԻՆՈՒՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է»:
Այդ սիրով էր, որ Հիսուսը հարսանիքի ժամանակ ջուրը գինու վերածեց:
Այդ Աստվածային սիրո և ընկերասիրության մասին է, որ ամենակարևոր երկու պատվերներն են մարդու համար, որ Հիսուս Քրիստոսը տվեց մեզ:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5761

Մեկնաբանություններ