ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՉԱՅԼՈՒԻ «ՄԻՋԱԴԵՊՆ» ՈՒ ՆՐԱ ԴԱՍԵՐՆ Ի՞ՆՉ ԵՆ «ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ»

ՉԱՅԼՈՒԻ «ՄԻՋԱԴԵՊՆ» ՈՒ ՆՐԱ ԴԱՍԵՐՆ Ի՞ՆՉ ԵՆ «ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ»
22.06.2010 | 00:00

Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցածը, ինչպես ռուսական լրատվամիջոցները կայծակնային արագությամբ գլխի ընկան, «դիվերսիա» էր, և հարցը` «ո՞ւմ էր այն ձեռնտու», պատասխանին է սպասում:
ԱԼԻԵՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՌՈՒԲԻԿՈՆԸ` «ԻՐ ՀԵՏ» ՏԱՆԵԼՈՎ ՆԱԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱ՞ՆԸ
Հարակից հարցերն են. Ալիևից բացի, ո՞վ կար «ստոր սադրանքի» հետևում: Որքա՞ն է այդ «դիվերսիայում» Ռուսաստանի «պակետը»: Արդյոք Արևմուտքն այնտեղ չափաբաժին չունի՞: «Լոկալ» բլիցկրիգն ի՞նչ զարգացումներ կունենա:
Սկսենք Ալիևից և յուր Ադրբեջանից: Այն, որ Ալիև-կրտսերը մեծ քաղաքականությունում դիվանագիտական նոնսենսների նույնքան կրտսեր-առաքիչ է, ինչը ոչ այնքան ալկոհոլից նրա կախվածության ասիմետրիան է նախանշում, որքան ասիականության և խորամանկության ժառանգական հակումը, բոլորը գիտեն: Դեռ մի քանի տարի առաջ, երբ Ռամսֆելդը պատրաստվում էր ժամանել Ադրբեջան` Իրանի և Իրաքի հարցերով, Ալիևն առանց պատճառի վազելով գնաց Թուրքիա, իբր տանը չէ և չի կարող ընդունել Ռամսֆելդին: Երկար ժամանակ մահացած Ալիև-ավագին իր կլինիկաներում պահած-պահպանած (որպեսզի կարողանա հավուր պատշաճի Ալիև-կրտսերիկին «ժողովրդավարական և մարդու իրավունքների» բարձր աստղանիշով իշխանության բերել, հընթացս էլ` կոռուպցիոն մեծ ռիսկերի, ալիևների դինաստիայի ամերիկյան բանկերում գտնվող «սև փողերի» մասին տեղեկություններ տարածել) Միացյալ Նահանգները, բոլոր դեպքերում, պարտավոր եղավ կլլել այդ «կապրիզը»: Ինչն էլ Ալիև-փոքրիկի մոտ վերաճեց խասիաթի, ինչն էլ դրսևորվեց օրերս, երբ Գեյթսն էր արդեն մի կերպ հասել Ադրբեջան. Ալիևը նրան ճաշի չհրավիրեց, հրավիրեց Աբիևը, Գեյթսն էլ փորձեց պաշտպանել աշխարհի գերտերության, միջուկային երկրի իրենց մունդիրը, չընդունեց ճաշի հրավերը:
Արքունիքներում երես առած, դիվանագիտական և այլ պակասներ ունեցող (Սաակաշվիլին Ալիևի կենդանի ներկայությամբ կմշտել էր Մեհրիաբանի «համապատասխան» տեղը) Ալիևի վերջին ինքնադրսևորումն արդեն և զուտ քաղաքական էր. նա նախ` Ստամբուլում ակնարկեց, որ Սանկտ Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովին չի մասնակցի, հետո հասկանալի պատճառներով մասնակցեց, որից հետո էլ նույն «կապրիզնի» հաթաթայով, իբր Ռուսաստանին ուղղված մեսիջ, բոյկոտեց Ռուսաստանը, մեկնեց հայրենիք, գիշերը հագավ դիվերսանտի շորերը և գնաց Չայլուի մոտ լոկալ արկածախնդրության, որն առայժմ չվերածեց ավելի մասշտաբային ու ավելի մեծ արկածախնդրության:
Ընդ որում, ընդհանուր քրոնոլոգիայի մեջ ամենասարսափելին նույնիսկ Չայլուի դեպքերն ու զոհերը չէին, որպես բլից նախադեպ: Չենք ասում` «միջազգային հանրության համար», որովհետև այդ նույն «միջազգայինը» շատ հանգիստ` ծխամորճը բերանին, առանց աչքերը թարթելու, «վայելում» է Ղրղզստանում Ռուսաստանի սկսած «գունավոր» հեղափոխության հետևանքները` ոչ մի լուրջ քայլ չձեռնարկելով գրեթե պայթող Ղրղզստանի հաշվով, դրանից առաջ էլ «միջազգայինը» վայելում էր 2008-ի վրաց-օսական-աբխազական բլիցկրիգը:
Մի խոսքով, լուրջ հույսեր կապել «միջազգայինի» հետ նույնքան անլուրջ է, այնուհանդերձ, Չայլուի «դիվերսիոն» հարձակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը` հակամարտությունը սառեցված չլինելու և նման կարգի միջադեպերի կրկնությունը գրեթե չբացառելու առնչությամբ, հաստատ, մի քիչ պետք է հետաքրքրի հարգարժան «միջազգայինին»` սեփական ծխամորճի անվտանգության տեսանկյունից:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆԱԿՆԿԱԼԻ՞ ԷՐ ԵԿԵԼ
Հայաստանյան կողմը շատ հատու, շատ հասկանալի ասաց` հակահարվածը չի ուշանալու` նման բոլոր կարգի դրսևորումներում, սադրանքի և շանտաժի այս ձևերը խաղի նորմ չեն դառնալու հայաստանյան պրակտիկայի համար, Հայաստանը, որ ունի տարածաշրջանում ամենահզոր բանակը, առաջնորդվելու է հակահարված-սիմետրիա-հակահարված սկզբունքով, իսկ դրանից առաջ` դեռևս ռեալ-դիվանագիտական նորմերով. և գրեթե խիստ նուրբ մի քայլ արեց:
Խոսքը Սերժ Սարգսյանի հայտարարության այն հատվածի մասին է, ուր վերջինս ասաց, որ այսուհետ ևս ամեն ինչ արվելու է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար:
Կարո՞ղ ենք դրա տակ ակնարկ տեսնել, որ «իքս» պահի Հայաստանը կճանաչի ԼՂ անկախությունը: Ով` ինչպես:
Ընդ որում, սա Սերժ Սարգսյանն ասաց հատկապես այն դեպքի համար, եթե հարգարժան Ալիևն իր «դիվերսիաները» ավարտի ԵԱՀԿ ՄԽ-ից դուրս գալու դեմարշով: Պետք չէ կասկածել, որ Հայաստանն այդ ժամանակ հենց այդպես էլ կվարվի:
Կա ևս մեկ «տարբերակ». կարծում ենք` Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հենց այնպես չխոսեց տարածաշրջանային, իմա` ղարաբաղյան պատերազմի և ՆԱՏՕ-ին նրա «մասնակցության» մասին: Եթե շատ կոշտ ու ոչ գրագետ ձևակերպենք, ապա ադրբեջանցիների ձեռամբ ռուսների խաղաղապահվելը կարող է հակադրվել ՆԱՏՕ-ի խաղաղապահմանը:
Այս ամենը` որպես հնարավոր զարգացումների տարբերակներ:
Հիմա դիտենք, թե ինչ արտաքին քաղաքական «պակետներ» կան այս ընդհանուր խաղում:
Հարց. պայմանավորվա՞ծ էր Ալիևի սանկտպետերբուրգյան դեմարշը Ռուսաստանի հետ: Հիշենք, որ Ալիևը ցուցադրաբար լքեց Ռուսաստանը, իսկ ռուսական կողմը առ այս պահը որևէ գնահատական չի տվել այդ քայլին (Նիկոյանի ասած` «նետած մարտահրավերին». ընդ որում, նկատո՞ւմ եք` Ռուսաստանի «մասին» հայտարարությունը հայաստանյան կողմից արել է ոչ թե ԱԺ առաջին դեմքը` Հովիկ Աբրահամյանը, ի շարունակություն Սերժ Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանի բավականին կոշտ հայտարարությունների, այլ առավել ամերիկյան «հակումներ» ունեցող պարոն Նիկոյանն է ինչ-ինչ ակնարկներ արել, որը նույնպես շատ նուրբ դիվանագիտական մեսիջ էր հարկավորներին):
Ասենք լոկ մեր կարծիքը. Ալիևի դեմարշն «ընդդեմ» Ռուսաստան, ամենայն հավանականությամբ, համաձայնեցված էր ռուսական կողմի հետ: Ամենևին չենք ելնում դավադրությունների տեսությունից, այլ կատարում ենք պարզ դիտարկումներ, թե ինչքան կիսատ-պռատ, ոչինչ չասող (կամ ամեն ինչ ասող) էր ՀԱՊԿ անդամ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Նեստերենկոյի հայտարարությունը` Չայլուի միջադեպից հետո. «Խոր ափսոսանք ենք ապրում կատարվածի առնչությամբ» (խորապես զգացված ենք` «որբ» գլուխներս այդքան «հայրաբար» շոյելու համար- հեղ.): Հայտարարություններ կարող են լինել ու չլինել, էականը, անշուշտ, դա չէ:
Էականը հետևյալք են: Այն, որ Չայլուի դեպքերը ճնշման գործիք էին Ադրբեջանի ու Ռուսաստանի ձեռքին (իսկ վերջինս ցանկանում է խաղաղապահներ տեղակայել ղարաբաղյան գծում), ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում:
Եվ ընդհանրապես, ամառները Ռուսաստանի մեջ գենետիկորեն զարթնում է բլիցկրիգի «գենոմը»: Սակայն այս պահին մենք դիտելու ենք ռուսական մեկ այլ գործիք` գազային մահակը. այն, ինչպես միշտ, կրկին հարվածում է անվրեպ ու նպատակային:
Գազային կայսրության իդեա-ֆիքսը Ռուսաստանին տոտալ հարձակման է մղել ընդդեմ հետխորհրդային բոլոր երկրների` հաջորդ իդեա-ֆիքսն ամեն գնով իրականություն դարձնելու համար. ժամանակը շատ կարճ է, պետք է հասցնել:
Խոսքը «Հարավային հոսքի» մասին է: «Ա»: Եվ «բ». դեպ Եվրոպա «օսը» իր «միակ» ձեռքերում պահելու, Գերմանիա-Ֆրանսիա եվրոպական նոր «օս» սարքելու մասին է (Սարկոզին պետերբուրգյան սամմիթում ասել է` անհրաժեշտ է մի նոր կազմակերպություն, որը կմիացնի Եվրոպան և Ռուսաստանը. աչքներս լույս` հակաթուրք Սարկոզիի և նրա «նոու հաուի» առումով. չնայած էնտեղ էլ Սերժ Սարգսյանն է մեկնել Գերմանիա, ինչն էլ ապացուցում է, որ Հայաստանը ևս հայտնվում է այդ «օսում», երևի դրա համար էր Չայլուի դեպքերի հաշվով անակնկալի եկել Սերժ Սարգսյանը. այս մասին քիչ ներքևում):
Այսպիսով. Ռուսաստանն առաջարկում է բազմաֆիգուր կոնցեպցիա. «Նեֆտոգազը» (ուկրաինական) միանում է «Գազպրոմին», Միլլերն «այս ամենը» տանում-լցնում է «Հարավային հոսքի» մեջ, հետո Միլլերը մինչև 2011 թ. առնում է Ադրբեջանից 2 մլրդ խմ գազ` ամենա-ամենաբարձր գներով ու էլի լցնում է «Հարավային հոսքի» մեջ:
Էստեղ էականը ո՞րն է։ Այն, որ ադրբեջանական ողջ գազը գնելու պատրաստակամության մասին հայտարարություն արած Միլլերը և Ռուսաստանը կարո՞ղ էին առանց համաձայնեցնելու սամմիթից առաջ Ալիևին թողնել տուն գնա: Հարկավ` ոչ: Չէ՞ որ Ալիևն իր գազը Միլլերին կտա, եթե Միլլերը «հաճելին»` մեծ փողը, ի վիճակի լինի զուգակցելու «օգտակարի»` Ղարաբաղի տարածքների վերադարձի հետ:
Սերժ Սարգսյանը չի համաձայնում: Նրանք էլ Սերժ Սարգսյանի, Հայաստանի նկատմամբ կիրառում են շանտաժի գործիքը: «Ստոր սադրանքի» մասին է խոսքը: Այլ ուղի չկա, ու չունեն գազ տվող-առնողները:
Իսկ ի՞նչ է անում հարգարժան Արևմուտքն այդ պահին` «բոլշևիկ տատիկի սենյակում»: Չայլուի «միջադեպն» ու նրա դասերն ի՞նչ են «սովորեցնում» այդ Արևմուտքին:
Նախ` ըստ ամենայնի, սույն Արևմուտքը ահագին բավարարված է, որովհետև Ռուսաստանին չհաջողվեց ղարաբաղյան խնդրում որևէ բանակցային առաջընթաց արձանագրել: Եվ քանի որ դերաբաշխում կար` Միացյալ Նահանգներն զբաղվում էր հայ-թուրքականով (իսկ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ տապալվի հայ-թուրքականը), հիմա էլ Արևմուտքն է ըմբոշխնում, թե ինչպես է «տապալվում» ղարաբաղյանը` Ռուսաստանի գծով:
Բայց սա` առաջին հայացքից: Հաջորդ հայացքն արձանագրում է, որ նման լոկալ-դիվերսիաների (իհարկե, ոչ լուրջ հետևանքներով, Արևմուտքն ամեն ինչ կանի, քաղաքակիրթ և փափուկ Արևմուտքը նույնպես դեմ չիլինի, որովհետև այն երկուստեք գործիք է և՛ Ալիևի, և՛ Սարգսյանի դեմ, որպեսզի, երբ Հիլըրին գա տարածաշրջան և փորձի իր հետ Ամերիկա տանել ղարաբաղյան խնդիրը` վերցնելով այդ իրավասությունը Ռուսաստանի ձեռքից, տանելը հեշտ լինի:
Այսպիսով, կարող են կարծել, որ մինչև Քլինթոնի այցը, դրանից հետո` Մեդվեդևի այցը, իրավիճակը «ռազմական» առումով շեղումներ չի արձանագրի (որոշ փոքրիկ խնդիրներ կարող են լինել):
ՈՒ թե Ռուսաստանն այս ընթացքում փորձի ապակայունացնել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, ապա հաստատ և միանշանակ նրա մատը խառն էր Չայլուի դեպքերին:
Ընդ որում, ղարաբաղյան այդ «ինցիդենտը» փոքր-ինչ անակնկալ էր կարծես Սերժ Սարգսյանի համար (համենայն դեպս, նա, որ կարողանում է «ուդար պահել», խնդրո առնչությամբ հայտարարությունն անելիս իր նման չէր, ահավոր մտահոգ էր. ըստ ամենայնի, նա սպասել էր «ուդար» ներսից` ներքաղաքական դաշտից, իսկ նման «ուխտադրուժ»` արտաքին, և այն էլ` Ղարաբաղի կողմից, հարված նա, հաստատ, չէր սպասել):
Հիմա մի վերջին հարց. կա՞ Հայաստանում այն «ներուժը», որը, ինչպես մարտի 1-ին (դրանից առաջ` հոկտեմբերի 27-ին), դեստաբիլիզացիայի կտանի երկիրը:
Բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանի` երբեմնի հնչեցրած միտքը կարծես թե հենց այնպես չէր. խոսքը հինգերորդ շարասյան մասին է:
Նախ` ղարաբաղյան խնդիրը և հայ գենեզիսը մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն, ինչի հետ հաշվի չնստել չի կարելի. վտանգի պահին այն անսպասելի ու անբացատրելի արթնացում է ապրում` անկանխատեսելի էներգետիկա բերելով իր հետ: Երկրորդ` Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կարծում են, որ Տեր-Պետրոսյանը որևէ կարգի ներքին դեստաբիլիզացիայի չի գնա, որպես ընդդիմություն:
Մնացած մանր-մունր էմիսարիկներն ու «պրովոկատորները»` «վսեգդա գոտովի», եթե ներսից, դրսից լուրջ ֆինանսական աջակցողներ ունենան: Այդպիսիք նույնպես քիչ չեն մեզանում:
Բայց և, ըստ ամենայնի` նրանք բոլորը կխեղդվեն օրորոցում:
ՈՒստի` Աստված պահի Հայաստանը: Ղարաբաղը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ