էնքան շատ հոլովվեց Սյունիքի անունը, որ արդեն հայության մի անտեղյակ մասը այն նույնացնում է Արցախի հետ, ավելին, կարծում է, թե Սյունիքը Արցախի քաղաքներից մեկն է, որն ազատագրել ենք 90-ականներին և հիմա նորից ազատագրելու կարիք կա:
Հիմա անդրադառնանք Նիկոլի՝ վերը մեջբերված խոսքի մյուս հատվածին, ըստ որի, «Հայաստանի Հանրապետությունը… բացառապես սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է՝ այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժան մաս են անվտանգությունը, ազատությունը, արդարությունը»:
Ժամանակը ցույց տվեց, որ կրոնը, քաղաքակրթական պատկանելությունը և մնացյալ բաները պետությունների միջև հարաբերություններում ավելի փոքր դեր են խաղում, քան բուն շահը...
Թուրքիայի դիմումը БРИКС-ին անդամակցելու համար առաջ է քաշում մի շարք ընդհանուր բնույթի աշխարհաքաղաքական պրոբլեմներ, որոնք պատմականորեն կապված են իր շահերով ու աշխահագրական դիրքով երկու հզորների արանքում գտնվող կարևոր կիսահզորի վարքի, պահվածքի, մոտիվացիաների և, վերջին հաշվով, նաև նրա ճակատագրի հետ, որը շատ նմանություններ ունի պատմական Հայաստանի ճակատագրի հետ։