-
15.10.2024|
20:58
ՄԱԿ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը գլորվում է մեծ պատերազմի անդունդը: Նա Իսրայելին պատասխանատու է անվանել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման համար և նշել, որ Մոսկվան դատապարտում է և՛ Լիբանանում Իսրայելի պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ- ի) գործողությունները, և՛ «Հըզբոլահ»- ի առաջնորդի սպանությունը:
-
15.10.2024|
16:18
Ի դեպ, Նիկոլը լավ գիտակցում է նաև՝ ե՛րբ չի դատվի.
երբ շատ «միամիտ», սակայն կոլեկտիվ ջանքերով, ՀՀ-ն լուծարի:
Այ, դրա համար է նա նաև հեծանիվ քշում. ուզում է ասել՝ ինձանից ոչինչ կախված չէ, ես ո՛չ մեղավորն եմ, ո՛չ էլ պատասխանատուն, ինձանից մենակ կախված է հեծանիվը, որ փորձում եմ քշել և հարազատ ջրափոսերի մոտ կանգնել ու երազել:
-
15.10.2024|
07:32
Հավերժական հարցերից մեկն է սա։ Ընթերցելու ընթացքում կարծում եմ, որ յուրաքանչյուրդ ձեզ գտնելու եք այստեղ։ Գալիս է մի պահ, երբ տեսնում եք, որ դուք ոչ այն ծնողն եք, և ոչ էլ այն զավակը, ինչպիսին պատկերացրել կամ միգուցեև երազել եք...
-
15.10.2024|
06:55
Պետության անվտանգության ապահովման համար չափազանց սրամիտ լուծում է գտել Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար Ռոնեն Բարը:
-
14.10.2024|
15:57
Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է ոչ միայն քրգործեր բացել ինքնասպանության հասցրած ծառայակիցների նկատմամբ, այլ պետք է խորքային հետազոտություններ կատարել այդ երևույթի սոցիալական պատճառների, սպայական կազմի ցածր պատրաստվածության և նրանց լիազորությունների սահմանափակ լինելու վերաբերյալ, զինված ուժերի հրամանատարության, ՊՆ նախարարի և նրա տեղակալների, ԳՇ կազմի հանցավոր անփութության, պրոֆեսոնալիզմի բացակայության մասին։
-
14.10.2024|
14:00
Հոգևոր իմաստով այս խնդիրն ունի մի քանի շերտ, որը կփորձենք պարզաբանել, բայց չմոռանանք, որ խնդիրը նաև քաղաքական է: Իմ կարծիքով, խաղաղության կոչը պետք է հիմնված լինի երկու կարևոր բաղադրիչների վրա՝ հզորության և իմաստության...
-
14.10.2024|
07:33
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։ 821 թվականին վանքն ասպատակում են արաբները։
-
14.10.2024|
06:55
Մինչ երևանյան դպրոցներից մեկում՝ ուսուցիչ-ԱԱԾ մասկի-շոու է, դատարաններից մեկում՝ Փաշինյանի ընտրություններից առաջ էլեկտորատի համար կազմակերպված Քոչարյանի դատավարության համոզիչ տեսարանով շոուն է ընթանում, քննչական կոմիտեի 10-ամյակին Ռակասովսկի ու Ժուկով դարձած ֆենոմեն Քյարամյանի ոգեղենիկ ելույթն է հնչում, Փաշինյանը կրկին զրոյական կետից է խոսում, «Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է» հավաստիացումներ են տրվում ու մեդալներ են բաժանվում՝ Հայաստանի սահմանների մոտ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում է նկատվում:
-
13.10.2024|
19:03
Չորս տարին մեկ՝ նոյեմբեր ամսվա առաջին երեքշաբթին, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների օրն է: Դա անփոփոխ օր է և ամերիկյան քաղաքական կյանքի թիվ մեկ իրադարձությունը: Այն, մեծ հաշվով, նաև գլոբալ քաղաքական նշանակություն ունի...
-
13.10.2024|
17:01
Իսրայելն, ըստ ամերիկյան «NBC News» հեռուստաալիքի, արդեն կողմնորոշվել է Իրանի հարձակմանը պատասխան հարվածի թիրախների հարցում, կատարվել է որոշակիացում: