ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ

ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԸ
29.10.2010 | 00:00

Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Աստրախանում կայացած հանդիպումը շարունակում է մնալ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այսպես, «ԽՏՎՎպՐրՈվՑ» թերթը գրում է. «Պարոնայք Ալիևն ու Սարգսյանը, որոնց նախագահ Մեդվեդևը նավով «ման տվեց» Վոլգա գետով, հերթական անգամ շեշտադրեցին իրենց դիրքորոշումները, որոնք, ինչպես միշտ, շփման եզրեր առանձնապես չունեին։ Սոչիի հանդիպումից հետո անցած ինն ամիսներին Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները ոչ մի նոր մտահղացում չեն ունեցել»։ Խիստ հատկանշական է նաև հետևյալ դիտարկումը. «Բացի այդ, Ռուսաստանի համար Աստրախանի երեկվա հանդիպումն ունեցել է առնվազն ևս մեկ դրական արդյունք. այն ամրապնդել է Մոսկվայի հավակնությունը` Բաքվի ու Երևանի երկխոսության մեջ առանցքային միջնորդի կարգավիճակի հարցում։ Բանն այն է, որ անցած տարի Ադրբեջանի ու Հայաստանի հաշտեցման գործընթացին կտրուկ միացավ ԵԱՀԿ Մինսկի խումբը, կազմակերպելով պարոնայք Ալիևի ու Սարգսյանի ևս երկու հանդիպում` առանց Դմիտրի Մեդվեդևի մասնակցության։ Իսկ հուլիսին, անդրկովկասյան իր շրջագայության ժամանակ, երկու երկրների ղեկավարների հետ հանդիպում ունեցավ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն առաջարկեց Վաշինգտոնի միջնորդական ծառայությունները»։ «Gazeta.ru»-ն իր հերթին ընդգծում է, որ «Ռուսաստանը, հանուն իր հեղինակության, «ռիսկ է արել» անդրադառնալու հայ-ադրբեջանական նոր պայմանագրին, մինչդեռ անցած անգամ Ռուսաստանը որպես դիվանագիտական հաջողություն ներկայացրեց Հայաստանի ու Ադրբեջանի հաշտության պայմանագրի ներածական մասի համաձայնեցումը։ Դա տեղի ունեցավ 2010-ի հունվարին` Սոչիի բանակցություններում։ Ալիևն ու Սարգսյանը հավանություն տվեցին նախաբանին, ինչպես նաև պարտավորվեցին նախապատրաստել նախաձեռնությունների մի փաթեթ, որը հիմք պետք է դառնար ապագա քննարկումների համար։ Բացի այդ, Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում լուրեր են հրապարակվել այն մասին, որ Ադրբեջանը, փաստորեն, ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը, քանի որ նախաբանում խոսվում էր հետագա բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության մասին։ Սակայն 2010-ի վերջերին հայտնի դարձավ, որ կողմերը չեն ձգտում շարունակել այդ բանակցությունները և միայն ժամանակ են ձգում։ Հնարավոր է, հենց դրա համար էլ հոկտեմբերի 27-ին Աստրախանում Մեդվեդևը շատ զգույշ էր իր արտահայտություններում։ Նա հայտարարեց միայն, որ դիվանագիտական գործընթացն ավելի գերադասելի է, քան բացահայտ ռազմական հակամարտությունը։ Պետական լրատվամիջոցներն այս անգամ նույնպես ձեռնպահ մնացին հիացական արձագանքներից»։ Շատ հետաքրքրական են նաև ռուսական մամուլ թափանցած հետևյալ դիտարկումները. «Ինչպես «ՀըԽ daily»-ին հաղորդել են կուլիսներում, բանակցություններն անցել են շատ ծանր, և նախագահը (նկատի է առնվում Մեդվեդևը) դրանցից դուրս է եկել վատ տրամադրությամբ»։ Այնուհետև մեջբերվում են քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեևի խոսքերն այն մասին, թե երեկվա բարձր մակարդակի բանակցությունների արդյունքը չի կարելի առաջընթաց համարել. «Բաքուն մեզնից պահանջում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, մյուս կողմից զարգացնում է նախագծեր, որոնք հակասում են այդ տարածաշրջանում Ռուսաստանի շահերին։ Եթե Բաքուն հրաժարվեր այդ նախագծերից, ապա հնարավոր է Հայաստանի վրա Մոսկվայի ճնշումն ավելի լուրջ լիներ։ Իսկ քանի որ նա երկակի դիրք է գրավում, մենք շահագրգռություն չենք դրսևորում»։
Դե ինչ, ավելի անկեղծ հնարավոր չէ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ