ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀՈԳԻՆ Է ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ, ՄԱՐԴՈՒ ՈՐևԷ ՏԵՍԱԿՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ

ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀՈԳԻՆ Է ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ, ՄԱՐԴՈՒ ՈՐևԷ ՏԵՍԱԿՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ
19.04.2011 | 00:00

2012-ը համարվում է էներգետիկ փոխակերպության և ակումուլյացիայի տարի:
ԴԵ՜ ՈՐ ԲԱՅԴԵՆԸ ՔՆԻ
Ասել ենք՝ քսանմեկերորդ դարն էներգետիկ-վիբրացիոն է: Նյութականն այլևս՝ պըրծ: Էլ չենք ասում, որ արդեն ջրածինն են «պառակտում»՝ ջերմամիջուկային սառը սինթեզի միջոցով: Մարդկության էներգետիկ բոլոր պահանջները բավարարելու համար: Ասում են՝ այդ «պառակտումը» սարերի հետևում չէ, այն շուտով կստանան: Էդ ժամանակ արդեն նավթ, գազ՝ «գիտահետազոտական-միտահետազոտական» ավելորդ թիթիզությունների կվերածվեն: Ընդ որում, ջրածնային էներգիայի ստացումը համընկնելու է մարդկային էներգետիկայի բարձրացման հետ, ուր մտքի ուժը (ի սկզբանե էր Բանը) արդեն և մեկընդմիշտ աշխատելու է խիստ «բացաշկյարա»:
Եվ դա, այո՛, Ջրհոսի դարաշրջանի առանձնահատկությունն է: Փոքրացող այդ աշխարհում մարդը նոր՝ հոգևոր էներգետիկայով պետք է օժտված լինի, որպես դիմակայության ֆոն, որ կարողանա անցնել սպասվող կատակլիզմների միջով: Հոգևոր «մարմինների» ժամանակաշրջանն է գալիս: Դիմակայելու են այն ազգերը, որոնք այդ բանալին և ուժն իրենց միջուկում ունեն:
Քիչ հետո մենք կրկին կանդրադառնանք այս խնդրին, բայց քանի որ դեռ մի քանի ամիս կա՝ տասներկու թվի էներգափոխությունն «ընդունելու», առայժմ և այժմ՝ նյութավորի ու քաղաքականի մասին:
Ռուսիո մասով (ի դեպ, շատ «պրիտչ»-ներում են Ռուսաստանը համարում այդ էներգիայի բարձրացման կենտրոն. հավատա՞նք, թե՞... առայժմ՝ «թե՛»):
Այսպիսով և առայժմ Ռուսիայում, բառիս բուն իմաստով, պալատական գզվռտոց է: Ցար «нынче сказал»՝ կառաջադրվեմ: Պարտավոր եմ: Ասաց՝ «Չայնա թաունից»: Աշխարհի էներգետիկ մյուս կենտրոնից (էս մասին նույնպես արձանագրում են): Չին լրագրողին:
Պուտինն էլ թե՝ «святой Франциск»: Ինչն էլ դիտվեց նրա հաջորդական աֆորիզմը՝ «սարտիրում մոչիտի, համապատասխան տեղից կախելու, կլիզմայի (պահո՜, խառնեցինք, էս ուրիշ մարդ է ասել)» կողքին:
Մի խոսքով, Ռուսաստանում իսկական «տեսարան» է «հացից»՝ պառլամենտական ու նախագահական ընտրություններից առաջ։
Պուտինն էլ թե` դե, որ «այդպես է, միասին ենք առաջադրվելու»: «Եդինայա Ռոսիան» էլ էնտեղ, թե՝ Պուտինը «պապա յա՝ պապա»: Իմա՝ մեր միակ և եզակի թեկնածուն է: Ռուսաստանյան ներքին պոլիտրայի մասին պատումը շարունակելուց առաջ հաշվի առնենք հանգամանքը, թե քաղաքական զարգացումներում ինչ ազդեցություն և տեղ ունի պուտինյան այդ կուսակցությունը:
Այսքանով «Ասք Պուտինի գնդի մասին»-ը վերջանում է: Այստեղից սկսած Պուտինը ոտքը դնում է արգելակին, և հետ-առաջ կոնֆիգուրացիայով նրբագեղ նահանջի գնում:
Համարելով «սուրբ Ֆրանցիսկի» դեմ ճակատամարտը բավարար: Այս փուլում: Լավ հասկանալով, որ եթե քիչ էլ սեղմեր պեդալը, ապա «քնած» (Օբամայի կարևոր զեկույցի ժամանակ) Բայդենը կզարթնի ու այնպիսի մի դեմարշ կսկսի իր և «եդինառոսների» նկատմամբ, որ մեծ «թիքեն» ականջները կմնան: Դրանք շատ արագ թաքցվեցին:
Մանավանդ որ, շփոթության աստիճանի իրենց կորցրած «եդինառոսները», էլեկտրական աթոռին նստածի պես (ֆորպոստատեր Գրիզլովին ուզում եմ բարևեմ, բայց դժվար էստեղից էնտեղ բարևս լսի), չգիտեին ինչ անեն, ումով անեն:
Նրանք ահավոր կացության մեջ են և ցանկանում են այս վեճ ու կռիվը իշխանական տանդեմում շուտ վերջանա: Մեծ կազուսներ թույլ չտան։ Մանավանդ որ նույն օրը Պուտինի կողքին բազմանշանակ հայացքով նստել էր Մեդվեդևի Սուրկովը ու սպասում էր տեսնի՝ բա հետո՞:
Բա էն, որ Պուտինն ասաց. չենք խոսելու նախագահական ընտրություններից, դեռ մեկ տարի կա, պատրաստվում ենք պառլամենտական ընտրություններին: Սուրկովը գոհ էր:
Պուտինը, թե՝ չենք խոսելու նավթի գների բարձրացման մասին: Սուրկովը գոհ էր: Բա ո՜նց. քանի՞ վայրկյան պետք կլինի «քնած» Բայդենին՝ իջեցնել Ռուսաստանին ու գոսպոդին Պուտինին՝ գազի ասեղի վրայից, դեպ խիստ նյութական, ոչ էներգետիկ աշխարհ: Եվ նույնքան արագ էլ դեֆոլտ արձանագրել Ռուսաստանի համար: Թե՛ տնտեսական, և թե՛ հատկապես քաղաքական:
Մեկ ու կես վայրկյան: Հա, էնտեղ էլ էն «եդինոռոսեց» Մորոզովին մոռացանք: Նա էնպես մի «մորոզ» արեց՝ ասելով, որ իրենք էլ իրենց հերթին կպաշտպանեն Մեդվեդևին:
Ասել է թե, «քնեած» Բայդենը կհոգա, որ էլի «մորոզներ, ամառներ, գարուններ, «աշխարհայիններ», իմա՝ Միրոնովներ և «աշխարհազորայիններ» պաշտպանեն (ինչ նման են, չէ՞, էս ամերիկացիք մեզ. «գուդ դեյ», միստր Բայդեն. քնեք, կասեմ` երբ արթնանաք) Մեդվեդևի թեկնածությունը:
Հենց ապրեք. Միրոնովն այո, շատ արագ մտավ խաղի մեջ: Միրոնովի պարագան արժանի է «դիտարկման»: Դեռ մեկ ամիս առաջ, մինչ այս դեպքերը, խոսվում էր, որ ՌԴ ապագա դուման լինելու է երկգլխանի: Յանուսյան այդ սինդրոմն ապահովելու է հենց միրոնովյան «Справедливая Россия» կուսակցությունը, որպես ԵՌ-ին թուլացնելու, Մեդվեդևին ուժեղացնելու «պրոյեկտ»: Սկսել են:
Ասում են՝ մի ուրիշ, անպատմելի կռիվ է ընթանում Միրոնովի ու Պուտինի միջև: Նախորդ օրը ռուսական հեռուստաընկերություններից մեկով մի էնպիսի հաթաթա էր կապել պարոն Միրոնովը, էլ դու՝ սուս։ Ասում էր` հլը թող Պուտինը գա էս կողմերը (օրերս ՌԴ վարչապետը հաշվետություն է ներկայացնելու Պետդումայում), այլ խոսքով, «Справедливая Россия»-ն փաստեց` մենք «ասելիք» ունենք կառավարությանը:
ՈՒ թե սրան էլ գումարում ես հազար ու մի բան (չերկարացնելու համար նշենք լոկ ռուսական պետկորպորացիաների ղեկավարումից կառավարության բոլոր անդամների հեռացումը. մանավանդ այնպիսի «գորշ կարդինալի», ինչպիսին Պուտինի աջ ու ձախ ձեռք Սեչինն է), ապա հաստատ տեղ չի մնում այն մտայնության համար, թե գուցե և Պուտին-Մեդվեդև այդ «տեսարանները» խիստ թատերականացված են, և ռուսաստանյան տանդեմում կա շատ վաղուց կայացած պայմանավորվածություն, թե ով է նախագահ գնալու, ով՝ ոչ: Եվ կռիվն էլ աշխարհի աչքում Ռուսաստանի համար դիվիդենդներ շահելուն է միտված:
Չենք կարծում:
Կարծում ենք՝ Պուտինը ոչ անքան նախագահի պոստի, որքան ապագա վարչապետական ստատուսի համար է պայքարում:
ԲԱՅՑ ԴԵ, ՈՆՑ ՈՐ, ԲԱՅԴԵՆՆ ԷՆՔԱՆ ԷԼ ՔՆԱԾ ՉԷ
Հիշենք, Բայդենը գրեթե մեկ ամիս առաջ եկել էր Մոսկվա: Եկել էր բաց տեքստով ասելու` Պուտի՛ն, որդիս, «դուն իդ պարը չիս պարում». չես առաջադրելու քո թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:
Էլ ինչ Պուտին, որ «մոչիտ» չաներ, ասելով՝ քթներդ մի խոթեք ռուսաստանյան մեր ներքին գործերի մեջ, գնացեք ձեր ամերիկաներում ձեր դեմոկրատիայի ձեռը տառապեք, որը երկակի ստանդարտների վրա է կառուցված. «Չո՞ էտա դեմոկրատիա». հալ ու հարցմունք էր արել հետախույզ (հայերեն՝ չեկիստ) Վլադիմիր Վլադիմիրովիչը:
Վլադիմիրի մտքի թանաքը դեռ չչորացած` երեկ արդեն հայտնի դարձավ, որ մայիսին Դովիլում կհանդիպեն մեկմեկու՝ մեր երկու «ես»-ը («վ տոնկոմ միրե մի վսե եդինի». այո, նուրբ աշխարհում մենք բոլորս մի ենք)՝ առանց մեզ: Բարաքն ու Դմիտրին: Քննելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև անցագրային ռեժիմին վերաբերող հարցեր (դնե՞նք այս մտքերի տակ սիմվոլիկա: Ով՝ ինչպես: Բայց դե՝ «զոնայի» ու «ստալկերների» հետ հանաք անել չի կարելի):
Հասա՞նք էներգետիկային: Հասա՛նք: Ասե՞լ ենք, որ թե՛ Օբաման, թե՛ Մեդվեդևը «պրոյեկտներ» են՝ նորացվող, հաճախականությունները փոխող աշխարհում: Ասե՛լ ենք:
Ասե՞լ ենք՝ Օբաման էլ, Մեդվեդևն էլ նոր էներգետիկա են: Չե՞նք ասել: Ասում ենք:
Աշխարհի «տերերը» շատ լավ են հասկանում, որ հին էներգետիկայով ոչ մի տեղ չես գնա: Չնայած խնդրո առնչությամբ մենք ունենք մեր սեփական տեսակետը, և կարծում ենք, որ նոր էներգետիկան, որը կազմում է Ջրհոսի դարաշրջանի հիմքն ու առանցքը, չպետք է լինի կառավարելի որևէ երկրի կամ թեկուզ «համաշխարհային կառավարողների» կողմից. այդ էներգետիկան լիարժեք ու ճշգրիտ բացվում և աշխատում է բացառապես այն դեպքերում, երբ կառավարումն իրենից, իր միջուկից է բխում:
Եվ ոչ՝ թելադրվում:
ՈՒ քանի որ «աշխըրքի ջոջերը» (երկար-բարակ պոչերը) շատ լավ են հասկանում, որ էներգիան այդ դեպքում կլինի ոչ ղեկավարելի ու բացառապես կծառայի բարձր շահերի և ոչ թե իրենց և աշխարհի առջև դրված նպատակներին, անում են ամեն ինչ, որ տեր դառնան այդ էներգիային, այն «ակումուլյացնելով» բացառապես ի շահ իրենց քաղաքական, տնտեսական նպատակների:
Ընդ որում, շատ լավ հասկանալով՝ առաջ ընկնելու մեծ արվեստի գաղտնիքներն ու նրբերանգները. այսօր բոլոր ֆեյսբուքները, վիկիլիկսները և այլ «լիկսները» ծառայեցվում են այդ սուրբ նպատակին:
Եվ այնուհանդերձ, հիասթափեցնենք աշխարհի և «մատանիների» տիրակալներին` պրոցեսը, իսկապես և անշուշտ, անկառավարելի է, որովհետև Աստծո տարածք անկարելի է թափանցել՝ նման նպատակներով. կայրվեն, որքան էլ տիրապետեն քրմական, մոգական արվեստներին: Չի՛ աշխատի:
Զի այնտեղ, ուր Հոգին է առաջնորդում, մարդու որևէ տեսակն անելիք չունի:
Կրկին դառնանք դեպ նյութավոր, իմա՝ «աշխըրքի» երկրորդ արհեստին: Քաղաքականությանը:
Եվ այնուհանդերձ, այս մեծ խաղում «նաշ տրանզիտնիյ պասաժիր» պարոն Վլադիմիրը՝ Վլադիմիրովիչ Պուտինը, ուշացած անցորդ է: Օբաման լավագույնս ձևակերպեց այդ «ուշացումը»՝ մոսկովյան իր առաջին այցի ժամանակ. Պուտինը մի ոտքով գտնվում է նախորդ դարում, մյուսով փորձում է մտնել քսանմեկերորդ դար:
Իմա՝ ճողվածքի վտանգի տակ է:
Ասել ենք, ասում ենք, ասելու ենք: Մեդվեդևն է հաղթելու այս խաղում: Որպես նոր էներգետիկա: Համապատասխանաբար էլ Հայաստանում հաղթելու են ոչ թե Պուտինին փոխկապակցված «անտիմոնոպոլիստները, չեկիստները, թաքնված ռեզիդենտները (և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ». իմա՝ նրա վերադարձին անհամբեր, շունչները պահած սպասողների շատ փոքրիկ բանակը), այլ նոր էներգետիկայի «տերերը»:
Հարցնում եք՝ ո՞վ:
Օ՜, դա արդեն շատ բարդ և այլ նյութի թեմա է: Որովհետև մեզանում այդ գործընթացի՝ սերիալի «հմայքներն» անչափ բազմաշերտ, անչափ հետաքրքիր ու «անքննելի» են:
Մնացեք «էկրանների մոտ»:
Շարունակությունն ավելի հետաքրքիր կլինի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ